Տրանսգենդեր կնոջ ելույթը՝ ԱԺ ամբիոնից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր կնոջ ելույթը հունից հանեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։
Представившаяся как
Լիլիթ Մարտիրոսյան ներկայացած կինը հայտարարեց, որ ինքը տրանսգենդեր կին է և ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում ինքը հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից։
«Խնդրում եմ, ինձ ընդունել որպես հավաքական կերպար. ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, մահափորձի ենթարկված, սպանված, թալանված գործազուրկ հայ տրանսգենդերի կերպարը», - հայտարարեց Լիլիթ Մարտիրոսյանը։
Նա կոչ արեց ձեռնամուխ լինել գենդերային հավասարության, մարդու իրավունքների ապահովմանը նպատակադրված օրենսդրական բարեփոխումների իրականացմանը։
Տրանսգենդերի ելույթը արժանացավ ծափերի։
Նրա ելույթը բարկացրեց նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանին։ Պատգամավորը հայտարարեց, որ այս լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտում է այդ օրակարգը։
«Դուք խախտել եք մեր օրակարգը, ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի նկատմամբ։ Չի կարելի խախտել օրակարգը, որը հստակ սահմանված էր», - հայտարարեց Զոհրաբյանը։
Տրանսգենդեր կինն էլ իր հերթին տեղից վեր կացավ, ու իր փոքրաթիվ խմբով ցուցադրաբար լքեց ԱԺ դահլիճը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).