Բիզնեսի դեմ բռնի ուժ է գործածվել
«Սպայկա» ԲԲԸ աշխատողները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի։
Այս պահին ակցիային մասնակցում է մոտ հարյուր մարդ։
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ։
Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Ղազարյանը մամուլի ասուլիսում հերքել է խախտումների փաստը, հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը գործող օրենսդրությանը համապատասխան։
Ի պատասխան դրան ՊԵԿ—ը հաղորդում է տարածել, որտեղ կետ առ կետ թվարկել է «Սպայկա» ԲԲԸ–ի նկատմամբ պահանջներն ինչպես տվյալ գործով, այնպես էլ նախորդ տարվա։
Միջնորդության քննումը նշանակվել էր ապրիլի 5–ին, սակայն տեղափոխվել ապրիլի 8–ին։
ՊԵԿ–ի հայտարարությունների ֆոնին ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել, որ ընկերությունը դադարեցնում է գնումների իրականացումը։ Սակայն ընկերությունից նշեցին, որ սովորական գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այնպես էլ այս տարի «Սպայկա»–ն մտադիր է ավելի քան 100 հազար տոննա գնված և սեփական գյուղատնտեսական արտադրանք արտահանել։ Գնումները սեզոնային բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի ինը մարզերի 80 համայնքներում։
2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.