Անկարայի և Իզմիրի քաղաքապետեր են հաստատվել ընդդիմադիր թեկնածուները
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Անկարայի և Ստամբուլի ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուներ Մանսուր Յավաշը և Թունչ Սոյերը։ Երկու թեկնածուներն էլ ստացել են ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքին, տեղեկացնում է News.am-ը։
Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուակցությունը բողոքարկել էր մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնցում հաղթել էր ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ ԿԸՀ-ն հաշվարկում է ձայները։
Իշխող ԱԶԿ-ն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է Թուրքիայի 39 նահանգներում, մասնավորապես՝ նրա թեկնածուները հաղթել են Բուրսայի, Գազիանթեփի, Տրապիզոնի, Սամսունի, Քայսերիի քաղաքապետերի ընտրություններում։ ՀԺԿ թեկնածուների օգտին ընտրողներն իրենց ձայնը տվել են 21 նահանգում, որոնց մեջ՝ Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Անթալիան, Ադանան։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք Թուրքիայում անցկացվում են հինգ տարին մեկ, ընտրվում են քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գյուղական և շրջանային համայնքապետեր ու գյուղխորհուրդների պատգամավորներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:51
За последние полтора месяца в Россию въехало 1775 грузовиков с армянскими абрикосами, сообщил в соцсетях министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-07-15 07:50
Ценные бумаги стран Евразийского экономического союза (ЕАЭС) можно будет свободно торговаться на биржах всех стран объединения. Соглашение с российской стороны ратифицировала Госдума, одобрил Совет Федерации и скрепил подписью президент РФ Владимир Путин.
-
2025-07-15 07:46
Обострение отношений России с Арменией и Азербайджаном может быть не случайным и оказаться в логике заявлений посла США в Турции Тома Баррака об аренде так называемого Зангезурского коридора. Об этом заявил первый замглавы комитета Госдумы по делам СНГ Константин Затулин в интервью RTVI.
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.