IDeA հիմնադրամի նոր նախագիծը
IDeA հիմնադրամը գործարկում է նոր առողջապահական հարթակ, որը խթանելու է այս ոլորտում նորարարությունները Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին հիմնադրամից, առողջապահության ոլորտը IDeA հիմնադրամի տասը առաջնահերթություններից մեկն է: Հիմնադրամն առ այս պահն իրականացրել է ոլորտին վերաբերող մի շարք նախնական հետազոտություններ, մշակել նախագծեր, ուսումնասիրել տարածաշրջանային ու միջազգային փորձը, և քննարկումներ ծավալել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA, ԱՄՆ), Philips-ը (Նիդերլանդներ), Cha ընկերությունների խումբը (Հարավային Կորեա) և ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի Առողջապահության զարգացման կենտրոնը (Ռուսաստան)։
Մեկնարկած գործընթացի շրջանակում IDeA-ն մտադիր է համախմբել ջանքերնիր քույր կազմակերպության՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ՝ առողջապահական հարթակի հնարավորությունների ընդլայնման ևստեղծարար մոտեցումների որոնման համար։
«Առողջապահական հարթակը կդառնա Հայաստանում առողջության պահպանմանոլորտում նորարարական և համակարգային լուծումների որոնման և իրականացման հիմքը։ Այս ինստիտուցիոնալ հենքի վրաFAST-ը կօգնի խթանել նորարարությունն ու առաջընթաց ապահովող բացահայտումները, ինչպես նաև զարգացնել կրթությունը բժշկության բնագավառում»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
«Սա IDeA հիմնադրամի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է՝ երկրի համալիր զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում: Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու առողջապահական հանգույց տարածաշրջանային ու միջազգային մակարդակում։ Ներկայում մեր ջանքերը կենտրոնացած են ստեղծարար լուծումների որոնմանը և անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրմանը, որոնք կօգնեն Հայաստանը դարձնել բժշկական ծառայությունների ու ուսումնասիրությունների համաշխարհային կարգի կենտրոն»,- նշել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։
Առողջապահական հարթակի հայեցակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Նախատեսվում է ներդնել ամբողջական մոտեցում առողջության պահպանման ոլորտում՝ խթանելով նորարարական կրթությունը, ուսումնասիրությունները և ծառայությունների մատուցումը։
IDeA հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրի։ Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ և հեռանկար ունենալով` IDeA-ն մշակել է զարգացման 10 մոդելների վրա հիմնված հարթակներ, որոնցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է խարսխային նախագիծ: Այդ նախագծերը միտված են ապահովելու նշանակալից առաջընթաց՝ Հայաստանի ու հայկական աշխարհի համար։ Մի շարք հարթակներ արդեն գործարկվել են, ինչպես օրինակ կրթական, ֆինանսական, տեխնոլոգիական, ինքնության պահպանման, էկոլոգիական հարթակները, և հաջողությամբ ծրագրեր են իրագործում Հայաստանում և աշխարհում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.
-
2025-04-19 15:19
Самостоятельность нового мэра Гюмри Вардана Гукасяна в подходах к решению ключевых проблем станет залогом развития контактов и сотрудничества между Гюмри и российскими регионами, заявил консул России в Гюмри Игорь Титов.
-
2025-04-19 15:17
Вклад армянского народа в Великую Победу неоспорим, и у попыток переписать историю нет перспектив. Об этом заявил советник посольства России в Армении Александр Новиков на обсуждении "Вклад армянского народа в победу над фашизмом", организованном Республиканской партией Армении.
-
2025-04-19 15:16
Новоизбранный глава общины Паракара Володя Григорян 19 апреля официально принял присягу. Члены фракции правящей в Армении партии «Гражданский договор» в заседании не участвовали.