Հայաստանի պատվիրակությունը մասնակցում Է «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովին
Ապրիլի 15-ին Սոչիում տեղի Է ունեցել «ԱտոմԷքսպո-2019» 11-րդ միջազգային համաժողովի պաշտոնական բացումը, որին այս տարի ավելի քան 3600 հյուր Է գրանցված 74 երկրից (վեցով ավելի, քան անցյալ տարի): Համաժողովում ներկայացված նոր երկրների թվում են՝ Կատարը, Բահրեյնը և Նիկարագուան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի պատվիրակությունը՝ հանրապետության Էներգետիկական ենթակառուցվածքների և բնապաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցում Է համաժողովի աշխատանքին:
Պատվիրակության կազմում են՝ Էներգետիկական ենթակառուցվածքների և բնապաշարների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը, նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանը, Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, Հայաստանում Էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը: Համաժողովի շրջանակում հայկական պատվիրակության անդամները կմասնակցեն նիստերի ու կլոր սեղանների, երկկողմ բանակցություններ կվարեն այլ երկրների պետական հատվածի և գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Այս տարի համաժողովի մասնակիցներին հարգեցած գործարար ծրագիր Է սպասում: Նրանք կկարողանան մասնակցել միջուկային տեխնոլոգիաների զարգացման հրատապ հարցերին նվիրված 18 կլոր սեղանի: Դրանց շրջանակում պլանավորվում Է քննարկել միջուկային այն տեխնոլոգիաների զարգացումը, որոնք նոր հնարավորություններ են բացում բժշկության զարգացման, բացառիկ նյութերի ստեղծման, տիեզերքի նվաճման, արկտիկական տարածքների յուրացման համար, ինչպես նաև ծառայում են տնտեսության Էներգետիկական բազայի ամրապնդմանը: Համաժողովն ընթանում Է «Միջուկային տեխնոլոգիաները լավագույն կյանքի համար» նշանաբանով: «Չկա մարդկային գործունեության մի այնպիսի ոլորտ, որտեղ այս կամ այն կերպ ներկա չլինեն միջուկային ճյուղի ձեռքբերումները: Խաղաղ ատոմը կապված Է նաև կայուն զարգացման բոլոր այն խնդիրների ու նպատակների հետ, որոնք նշել Է ՄԱԿ-ը»,- հայտարարել Է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: «Այս համաժողովում մենք կքննարկեն նորագույն տեխնոլոգիաները, որոնք կդրվեն մեր մոլորակի ապագայի հիմքում»,-ընդգծել Է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.