Զարթոնքի գյուղապետին մեղադրանք առաջադրվեց
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի գյուղապետ Պարույր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։
«2019թ. մարտի 11-ին Զարթոնքի 6 բնակիչ դիմում են ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ համայնքի ղեկավարը յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներն էլ բացատրություններ են տվել, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից 1.100.000 ՀՀ դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսները ստացել են ընդհանուր 300.000 ՀՀ դրամ գումար»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «ART» բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված 2 զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց:
Հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են վկաներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն:
Ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 15-ին համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է` պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.