Լավրովը հաստատեց. Մոսկվայում քննարկել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հաստատել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարների հանդիպմանը քննարկվել են ռուսաստանյան կողմի 2016 թվականի առաջարկությունները:
«Ադրբեջանի արտգործնախարարն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ 2016-ի առաջարկներն են քննարկվել: Եվ ես այստեղ հավելելու բան չունեմ», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ առաջարկությունների մանրամասները գաղտնի են:
Այս տարվա մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, ասել էր.
«Անշուշտ, մենք ցանկանում ենք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և մեր առաջարկությունները միջնորդների միջոցով ներկայացրել էինք ադրբեջանական կողմին»։
Մինչդեռ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելուց։
Aysor.am-ը կառավարությունից խնդրել էր պարզաբանել՝ ի՞նչ առաջարկություններ են ներկայացվել Ադրբեջանին ու դրանց վերաբերյալ ի՞նչ արձագանք է ստացվել։
«Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խորհրդապահական է, հետևաբար ձեռնպահ ենք մնում մանրամասներ ներկայացելուց», - հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 12:09
На сегодняшнем заседании, 17 июля, правительство одобрило соглашение «О предотвращении хищения культурных ценностей, незаконных раскопок, их нелегального ввоза, вывоза и передачи права собственности, а также о реституции этих ценностей в страны их происхождения», заключенное между правительствами Армении и Греции.
-
2025-07-17 12:08
Вице-президент Группы компаний «Ташир» Нарек Карапетян рассказал об основных манипуляциях властей РА, которые они будут использовать против новой политической силы, формируемой бизнесменом и меценатом Самвелом Карапетяном.
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.