ՀՀ ԱԳՆ. Սա անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների հանդեպ
Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը Վաշինգտոնում ԱԳ նախարարների հերթական հանդիպում անցկացնելու ԱՄՆ նախաձեռնության մասին:
«Ինչպես գիտեք, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։
Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին՝ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահ երկրի նկատմամբ»,- հայտարարեց Աննա Նաղդալյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.