Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ):
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով: Վարչապետն անդրադարձել է մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ապա դեկտեմբերի 16-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ անկախացումից ի վեր Հայաստանում տեղի են ունեցել առաջին ազատ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունները, որոնք այդպիսին են որակվել նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես հաջորդ քայլ ՀՀ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում ժողովրդավարությունն ինստիտուցիոնալ և տնտեսապես հզորացնելու ուղղությամբ, և այդ գործընթացում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը:
Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության և ջերմ հյուրընկալության համար: Նա ողջունել է Հայաստանի բարեփոխումները ժողովրդավարության զարգացման ուղղությամբ և նշել, որ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը պատրաստ է փորձի փոխանակման և խորհրդատվության միջոցով զարգացնել պառլամենտարիզմի մշակույթը, նպաստել հայ-ամերիկյան կապերի և միջխորհրդարանական համագործակցության սերտացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱՄՆ կոնգրեսականների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական բարեփոխումների իրականացմանը, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, թավշյա հեղափոխության և հետագա բարեփոխումների մեջ երիտասարդների ներգրավվածությանը, քաղաքական կյանքում և կառավարման ոլորտում կանանց դերի բարձրացմանը, խորհրդարանական կառավարման համակարգի գործունեությանը և այլն:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի ժողովրդավարության մասին, ընդգծել է՝ Հայաստանի, հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է և հավատամք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական կողմնորոշում: Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման միտումներին, կառավարության ղեկավարը ներկայացրել է արձանագրված աճի ցուցանիշները և նշել, որ իրականացվել և իրականացվում են մենաշնորհների վերացմանը, ստվերի կրճատմանը, աշխատատեղերի ստեղծմանը միտված հետևողական քայլեր: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներառական տնտեսական աճի ապահովումն է, և այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքրական է համագործակցությունը ենթակառուցվածքների, նորարարությունների, տեխնոլոգիաների ոլորտներում:
ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել՝ իրենց աջակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումների իրականացմանը և հայ-ամերիկյան բարեկամության հետագա խորացմանը
ԱՄՆ Կոնգրեսում գործող «House Democracy Partnership» (HDP) երկկուսակցական հանձնաժողովի գործունեության նպատակն է հետխորհրդային երկրների ու անցումային փուլում գտնվող պետությունների խորհրդարանների հետ փորձի փոխանակման ու խորհրդատվության միջոցով զարգացնել պառլամենտարիզմի մշակույթը, մեծացնել խորհրդարանների դերն ու ակտիվացնել երկկողմ միջխորհրդարանական կապերը: Հանձնաժողովն ունի 20 անդամ: Հանձնաժողովի գործընկեր խորհրդարանների թիվը 21-ն է, որոնց թվում են` Վրաստանը, Ուկրաինան, Լիբանանը, Ղրղզստանը և այլն: Կառույցի հետ համագործակցության ձևաչափը նախատեսում է երկկողմ խորհրդարանական այցեր, աշխատան¬քային խմբերի խորհրդատվություններ և այլն, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.