ՀՀԿ. «Մենք ունենք կեղծ քաղաքականություն և ֆեյք կառավարություն»
Հայաստանում հեղափոխությունից մեկ տարի անց պարզ է դառնում, որ ունենք ոչ թե կառավարության ղեկավար, այլ՝ հեղափոխական կոմիտեի առաջնորդ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի՝ կառավարությունը ու կառավարության ղեկավարը փորձում են նախկին կառավարությունների դրականը վերցնել և օգտագործել, և այդ դրականի հիմքի վրա, քարը քարին դնելով, առաջընթաց ապահովել: «Առաջին խնդիրը՝ դա տնտեսությունն էր: Մեկ տարի առաջ Փաշինյանը հանդես եկավ սուտ խոստումներով, և մեկ տարի անց տեսնում ենք, որ առկա են չիրականացված խոստումներ, մենք ունենք սուտ քաղաքականություն և ունենք ֆեյք կառավարություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Փաշինյանն ասում էր, որ ունի կախարդական փայտիկ, որի օգնությամբ լինելու են շատ մեծ փոփոխություններ և թռիչքային զարգացում»,- ասաց Շարմազանովը:
Մինչդեռ, ըստ նրա, թռիչքային զարգացում ունենալու հանար անհրաժեշտ է երկնիշ տնտեսական աճ, քանի որ Փաշիյանը շրջանառության մեջ է դրել տնտեսական հեղափոխություն տերմինը. «Տնտեսական հեղափոխությունը ինքնին բլեֆ էր, նման բան չի կարող լինել, քանի որ տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է: Ինչպե՞ս կարող է լինել տնտեսական հեղափոխություն և թռիչքային աճ, եթե 2017թ. եղել է 429 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018-ին՝ 422մլրդ դրամ, չհաշված, որ դեռ չորս ամիսն էլ մենք ենք աշխատել: Ինչպիսի թռիչքային զարգացում պետք է լինի, եթե փակվում են աշխատատեղերը, եթե բյուջեում դրված է 4.9 տնտեսական աճ, խոսում են 50 հազ. գոյություն չունեղող աշխատատեղերից: Այսինքն մենք ունենք ավելի վատ տնտեսական վիճակ, ներդրումները պակասել են և չկա որևէ լուրջ ներդրումային ծրագիր: Այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-01-28 17:0044
Президент Египта Абдул-Фатах ас-Сиси в субботу прибыл в Армению с региональным визитом. Об этом сообщает пресс-служба главы армянского государства.
-
2023-01-28 15:28116
По случаю 31-й годовщины образования Вооруженных Сил Армении 28 января в часовне Сурб Вардан и Сурб Ованес Первопрестольного Святого Эчмиадзина под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось пастырское благословение, в ходе которого прозвучала молитва к Богу за мир, стабильность в Армении и победоносный прогресс Армянской армии.
-
2023-01-28 15:26108
Армения ставит перед собой задачу поднять уровень преподавания русского языка в учебных заведениях республики, заявил посол Армении в РФ Вагаршак Арутюнян.
-
2023-01-28 15:13116
Председатель партии «Возрождающаяся Армения» Ваге Акопян сегодня, 28 января, направил послание ко Дню армии, в котором говорится: