Последние новости

«ԳՆԴԱԿԱՀԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ» ԵՎ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԱԱԾ-Ն

Առհասարակ այդ ցուցակը հայտնվեց դեռևս ապրիլի 14-ին։ Այդ ընթացքում հրդեհ բռնկվեց Փարիզի Աստվածամոր տաճարում, Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավարին որպես կասկածյալ ներառեցին քրեական գործի մեջ, Stratfor վերլուծական կենտրոնն Արցախը կոչեց դեֆակտո անկախ պետություն, իսկ Նիկոլ Փաշինյանը վերհիշեց մեկ տարվա վաղեմության իր խոստումը, որն այնուամենայնիվ կատարեց։ Այդուհանդերձ հարցը մնում է բաց, և ազնվորեն խոստովանեմ, որ հատուկ սպասեցի մի քանի օր, որպեսզի հասկանամ՝ կարձագանքե՞ն երկրի իրավապահ մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը բոլոր առումներով բացառիկ այդ երևույթին։

Հարգելի պարոնայք Վանեցյան և Օսիպյան, հաշվի առնելով այսօրվա դրությամբ ձեր կողմից հրապարակային արձագանքի բացակայությունը, ես՝ Հայաստանի շարքային քաղաքացիս, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ սոցցանցերում տարածվել է Ֆեյսբուքից օգտվողների ցուցակ, կազմված մոտ 160 անունից և վերնագրված մոտավորապես այսպես. «Նրանք, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին, դեմ են նաև Նոր Հայաստանին»։ Օգտվողների կողմից օպերատիվ կերպով «գնդակահարման ցուցակ» անվանումն ստացած այդ ցանկի հանդեպ արձագանքը տարբեր էր. շատերը վիրավորվեցին՝ իրենց անունը չգտնելով այնտեղ, մյուսները չափազանց լուրջ ընդունեցին և հանձնեցին դա ինչ-որ իրավապաշտպան կազմակերպությունների (կարծես թե այդպիսիք կան այսօրվա Հայաստանում), իսկ երրորդները գտան, որ դա ծիծաղելի է և կոչ արեցին ընդհանրապես չարձագանքել։ Ամեն դեպքում աղմուկը շատ մեծ էր, բայց, ինչպեսև պետք էր սպասել՝ կարճատև, քանզի արդեն հաջորդ օրը օգտվողների ուշադրությունը կենտրոնացավ այլ կարևոր իրադարձությունների վրա։

Комментарии к списку

Մինչդեռ, իմ կարծիքով, տվյալ նախաձեռնությունն արժանի է իրավապահների և ազգային անվտանգության պահապանների սևեռուն ուշադրությանը մի քանի պտճառներով։ Նախ, նման բան տեղի է ունենում ոչ առաջին անգամ. անցած տարվա ամռանը սոցցանցերում արդեն շրջում էր նման մի ցանկ, ճիշտ է, վերնագրված քիչ այլ կերպ. «ՌԴ և ՀՀԿ քարոզիչների ֆեյքերի և ակաունտների ցուցակ»։ Մակերեսային համեմատությունը ցույց է տալիս, որ անունները հիմնականում կրկնվում են, ինչն էլ հանգեցնում է այն մտքին, որ հեղինակները երկու դեպքում էլ նույն մարդիկ են։

Երկրորդ, ցուցակների տակ կան մեկնաբանություններ, որոնց հեղինակներն անթաքույց և առանց բառապաշարը սահմանափակելու կոչ են անում հաշվեհարդար տեսնել նշյալ անձանց հետ։ Այդպես էր և առաջին անգամ։ Այստեղից էլ հետևություն. օրենքի շրջանակներում պատշաճ պատասխանի բացակայությունը ՀՀ կոնկրետ քաղաքացիների հասցեին արված անսքող սպառնալիքներին, հանգեցրեց նրան, որ սպառնալիքները կրկնվում են և դառնում գնալով ավելի լկտի ու անպատկառ։

Երրորդ, տվյալ, թող թույլ տրվի ասել՝ նախաձեռնության հեղինակները հայտնի են, համենայն դեպս նրանց անունները անթաքույց նշվում են ցանցերում և ԶԼՄ-ներում. Ռոման Բաղդասարյան և Ելենա Վարդանյան։ Բերվում են նաև ֆեյքերի անունները, որոնց տակ նրանք աշխատում են Ֆեյսբուք սոցցանցում։ Ավելին, ի պատասխան այն կշամբանքների, թե իբր՝ ցուցակներն ամբողջական չեն, նրանք, մասնավորապես՝ Վարդանյանը, հրապարակավ խոստանում են «շարունակել աշխատանքը»։ Չգիտեմ, որքանով են ճշմարտացի հավաստիացումներն այն մասին, թե հենց այդ երկուսն են ցուցակների հեղինակները, հուսով եմ, դուք կպարզեք դա հետագա հետաքննության ընթացքում։ Երկուսն էլ, ի դեպ, ըստ Ֆեյսբուքից օգտվողների, ապրում են Հայաստանի սահմաններից դուրս, բայց սա այնպես, խոսքի հետ։

Այն, որ նման ցուցակի առկայության պարագայում հետաքննությունն անհրաժեշտ է, կարծում ենք, վեր է կասկածից։ Եվ դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության թվով մոտ 160 կոնկրետ քաղաքացիների հասցեին հրապարակային սպառնալիքների փաստ է։ Դա ոչ թե պարզապես իր բռիությամբ աննախադեպ նախաձեռնություն է՝ զրպարտելու մարդկանց, ովքեր համարձակվում են սեփական կարծիք և սեփական մոտեցում ունենալ մեր երկրում կատարվող ամենի նկատմամբ։ Առաջին հերթին դա անթաքույց և արդեն կրկնվող փորձ է՝ պառակտելու մեր պետությունը իշխանության, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հանդեպ ունեցած վերաբերմունքի հատկանիշով։ Խոսել այն մասին, թե որքանով է դա վտանգավոր ռազմական ագրեսիայի մշտական սպառնալիքի տակ գտնվող երկրում, կարծում ենք, ավելորդ է։

Комментарии к списку

Կա նման գործունեության նաև այլ կողմը։ «Գնդակահարման ցուցակների» կազմումը, անկասկած, բացահայտ սադրանք է, ուղղված հենց Նոր Հայաստանի դեմ։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած «սիրո և համերաշխության հեղափոխության» իդեալների դեմ։ Այդ կերպ հայ հասարակությանը պառակտելու փորձը ոչ միայն պարզապես հայրենակիցների միջև ատելություն ու թշնամանք սերմանելու ձգտում է՝ իշխանության և նրա կոնկրետ ներկայացուցիչների հանդեպ ունեցած վերաբերմունքի հատկանիշով, այլև ամենաիսկական պայթեցնող գործողություն, որն ուղղված է, անկախ քաղաքական և այլ հայացքներից, սիրով ու համերաշխությամբ միավորված հասարակություն ստեղծելու վերջիններիս ցանկության դեմ։

Հենց նկատի առնելով նշյալ երկու՝ արտաքին և ներքին ակնհայտ գործոնները, ազգային անվտանգության հարց է դառնում այդ վտանգավոր նախաձեռնությունների դեմն առնելը և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելը։ Այդպես չե՞ք կարծում, պրն. Վանեցյան։ Չենք խոսում արդեն այն մասին, որ հենց ձեզ է վերջերս հանձնարարվել պայքարել ֆեյքերի դեմ։ Չեմ բերի մամուլի հրապարակումների հղումները, որտեղ նշված են բազմաթիվ կեղծ պրոֆիլներ, որոնց տակ գործում են ցուցակի տվյալ հեղինակները, քանի որ դուք նրանց ավելի լավ պետք է ճանաչեք, քան ես, ասենք՝ նաև մյուս բոլոր շարքային քաղաքացիները։ Չեմ կարծում, թե ֆեյք-էջերի տակ թաքնվողներին կամ, հակառակը, նրանց, ովքեր զրպարտում են այդ երկու օգտվողներին, մրոտելով նրանց բարի անունը (չէ՞ որ դա նույնպես հնարավոր է), հայտնաբերելը դժվար խնդիր լինի ԱԱԾ աշխատակիցների համար։

Իսկ քանի որ ես երկու ցուցակներում էլ նշվում եմ որպես «ՌԴ և ՀՀԿ քարոզչության ֆեյք» ու դասվում նրանց թվին, ովքեր «դեմ են Նոր Հայաստանին», և որպես ցուցակում նշված անձ՝ կոնկրետ օգտվողների կողմից արժանանում եմ հաշվեհարդարի անսքող սպառնալիքների, պահանջով դիմում եմ ոստիկանության պետին, որպեսզի բացահայտվեն նրանք, ովքեր համարձակվում են պիտակներ փակցնել ՀՀ քաղաքացիների վրա և սպառնալ նրանց։ Օրինակ, ի՞նչ իրավունքով է ոմն Բորիս Միրզոյան անպատիժ պահանջում «գնդակահարել» ինձ և ցուցակում ներառված այլ մարդկանց, կամ էլ մեզ վրա «դիզենտերիա կամ այլ հիվանդություն» ուղարկել ու կամ ցանկանալ, որ «պատահաբար մեռնենք»։ Մի՞թե դարձյալ ֆեյք է։ Դե ուրեմն պարզեք, թե այդ ով է կանգնած կոնկրետ 159 մարդու հասցեին արվող սպառնալիքների հետևում։

Ի դեպ, ցուցակը տարածող Arvag Harutyunyan-ը, որը, ինչպես պնդում են, այդ նույն Ռոման Բաղդասարյանի ֆեյքն է, խոստացել է ցուցակը տալ «Վանեցյանի ձեռքը»։ Ճիշտ է, բոլոր նրանք, ովքեր կազմում ու տարածում էին ցուցակները, արագորեն ջնջեցին դրանք իրենց էջերից, բայց չէ՞ որ պատճենումները մնում են, և մենք ներկայացնում ենք դրանք՝ որպես այս հոդվածի պատկերազարդում։ Այն դեպքի համար, եթե մարդիկ, որոնց վստահված է պաշտպանել մեր ազգային ու անձնական անվտանգությունը, և որոնց հանձնարարված է ֆեյքերի և սադրիչների դեմ պայքարելու պարտականությունը, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ։

 

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ