Ահաբեկչական հարձակումներ Շրի Լանկայում. 8 մարդ ձերբակալված է
Շրի Լանկայի իշխանություններն ունեին տեղեկություններ նախապատրաստվող հարձակումների մասին, սակայն դրանք կանխելու համար նախազգուշացնող համապատասխան միջոցառումներ չէին ձեռնարկվել: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռանիլ Վիքրեմեսինգխեն, հաղորդում է News First-ը:
Նշելով, որ միջազգային առաջնորդներն օգնություն են առաջարկել Շրի Լանկային, վարչապետը հայտարարել է, որ օգնության կարիք կլինի պարզելու՝ ստանում էին արդյոք հարձակումների համար պատասխանատու ահաբեկիչներն աջակցություն արտասահմանից: Նրա խոսքերով՝ ոստիկանությունը կհանրայնացնի հարձակումների համար պատասխանատու անձանց մասին տեղեկատվությունը հետաքննությունից հետո: Նա հավելել է, որ, ըստ տեղեկությունների, որը նա ստացել է, հանցագործները տեղաբնակնակներ են:
Վարչապետը նշել է, որ 8 մարդ արդեն ձերբակալվել է, և միջոցներ են ձեռնարկվել երկրում հետագա անկայունությունը կանխելու համար:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ բերման է ենթարկել վարորդին և բեռնատարը, որը ենթադրաբար օգտագործվել էր Կոլոմբոյում այսօր պայթյուններն իրականացրած կասկածյալներին տեղափոխելու համար:
Բացի այդ, հայտնաբերվել է մի քանի կասկածյալների ապաստանը:
Մինչդեռ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ պայթյունների հետ ևանքով զոհերի մեջ կան մի քանի ամերիկացիներ: «Չնայած հարձակումների բազմաթիվ մանրամասներ դեռ ևս բացահայտված չեն, մենք կարող ենք հաստատել, որ սպանվածների մեջ կային ԱՄՆ-ի մի քանի քաղաքացիներ»,-ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի դեսպանատունն անդադար աշխատում է ամերիկյան քաղաքացիներին, հարձակումներից տուժածներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու ուղղությամբ»: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ «Միացյալ Նահանգները ամենայն խստությամբ դատապարտում են ահաբեկչական գործողությունները Շրի Լանկայում»:
Վերջին տվյալների համաձայն՝ 8 պայթյունների հետ ևանքով զոհվել է 215, վիրավորվել՝ 450 մարդ: Զոհերի մեջ կան ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Դանիայի, Բանգլադեշի, Չինաստանի, Մարոկկոյի, Թուրքիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի քաղաքացիներ:
Այդ պայթյունները Շրի Լանկայում 10 տարի առաջ ավարտված քաղաքացիական պատերազմից ի վեր բռնության ամենադաժան գործողությունն էին:
Կառավարությունը հայտարարել է անժամկետ համազգային պարետային ժամ:
2009 թվականին Շրի Լանկայում 26 տարի տ ևած քաղաքացիական պատերազմի ավարտից հետո երկիրը, որը հայտնի է իր բարյացակամությամբ, բնական գեղեցկությամբ, տաճարներով և մշակույթով, գրավել է էլ ավելի մեծաքանակ զբոսաշրջիկների: Անցյալ տարի Lonely Planet-ի ղեկավարությունն անվանել էր Շրի Լանկան «աշխարհի լավագույն երկիրը, որն արժե այցելել 2019 թվականին», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.