Последние новости

Ի՞նչ է կատարվում Պանկիսի կիրճում

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Պանկիսի կիրճում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման և տեխնիկան վնասելու փաստով Վրաստանի ՔՕ 353 և 187-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է հարձակում ոստիկանի վրա և այրելու միջոցով նրա իրի վնասում, հաղորդում է «Առաջին ալիքը»:

«Պանկիսի կիրճում փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման վերսկսման կապակցությամբ անվտանգության ապահովման համար ժամը 08: 00-ից Կախեթիի ոստիկանության 35 աշխատակիցներ մոբիլիզացվել են:

Տեղացիների որոշակի խումբ հարձակվել է ոստիկանության վրա, փայտեր և քարեր նետել, ինչի հետևանքով լրացուցիչ ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել: Մի խումբ քաղաքացիներ տեղում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին: Վնասվել է ոստիկանական տեխնիկան, տուժել են ոստիկանության աշխատակիցներ և քաղաքացիներ», — ասվում էգերատեսչության հաղորդագրությունում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ