Զոհերի թիվը ավելացել է
Շրի Լանկա կղզի-պետությունում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 է: Ապրիլի 22-ին այս մասին հայտնել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ: Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st նորությունների պորտալը հայտնել էր պայթյունների շարքի 262 զոհերի մասին։
Ապրիլի 21-ին մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում զատկի արարողությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաև մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ և Դեմաթագոդայի շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Պայթյուններին մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 13 մարդ:
Ոստիկանությունը նաև հայտնաբերել է մի բեռնատար, որը կարող էին օգտագործել հարձակումների ժամանակ: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների հետ կարող է առնչություն ունենալ տեղի «Թաուհիդ ջամաաթ» արմատական խմբավորումը:
Ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ կոմիտեն, որը կարգադրել է ստեղծել երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Երկրի դպրոցներն ու համալսարանները մնում են փակ, պլանավորված պետական քննությունները հետաձգվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.