Последние новости

ԼԱՎԱՏԵՍ ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ԻՐԱՏԵՍ ԲԱԲԱՅԱՆԸ. Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՆՍՏՎԱԾՔՈՒՄ

Մոսկովյան հանդիպումից երեք օր անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին ընդգծեց դրա արդյունքները, հայտարարելով իր լավատեսության մասին, թե կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ի պատասխան՝ պաշտոնական Ստեփանակերտը նշեց, որ Արցախում ուրախ կլինեին կիսել ռուսաստանյան կողմի լավատեսությունը, սակայն Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, ուստի ամեն ինչ ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ խոսքը մարդասիրական բնույթի երեք հարցերի մասին է. հնարավորություն տալու ազգականներին տեսակցել կողմերի տարածքում ազատազրկման մեջ գտնվող անձանց հետ, հակամարտության գոտում իրավիճակի կայունացման, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացման, ասենք՝ փոխադարձ այցերի։Այս հարցերից յուրաքանչյուրն ունի իր նախապատմությունը և արժանի է առանձին խոսակցության։ Սակայն հասկանալի պատճառներով փորձագետներն առանձնակի ուշադրություն են հատկացնում առաջինին՝ ազատազրկման մեջ գտնվող գերիների և պատանդների հետ հանդիպելու հարազատների հնարավորությանը։

Հիմնական ինտրիգն, անշուշտ, ամփոփված է նրանում, որ այն երկու ադրբեջանցիները, որոնց նկատմամբ Բաքուն դրսևորում է ոչ թե պարզապես մեծ, այլ բացառիկ ուշադրություն, ազատազրկված են ոչ թե Հայաստանում, այլ Արցախում, և գտնվում են վերջինիս իրավազորության տակ։ Ուստիև, ցանկանա Բաքուն թե ոչ, բայց դատապարտված դիվերսանտների հետ ազգականների տեսակցելու հնարավորության հարցը պետք է վճռեն հենց Արցախի իշխանությունները։ Ընդ որում Ադրբեջանում ապշեցուցիչ անտարբերություն են ցուցաբերում իրենց երկու այլ քաղաքացիների ճակատագրի նկատմամբ. պատիժը կրած և մեկ-երկու ամիս առաջ ազատ արձակված Էլնուր Հուսեյնովի և մարտին Հայաստանի սահմանն անցած Էլվինա Իբրահիմովայի։

Մեկնաբանելով Շուշիի բանտում պատիժ կրող դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի տեսակցության հնարավորությունն ազգականների հետ, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխադարձ հիմունքներով։ «Երկուսն էլ ահաբեկիչներ և հանցագործներ են: Նրանք այն հանցավոր խմբի անդամներն են, ովքեր մի քանի տարի առաջ ներթափանցել են Արցախի տարածք, կատարել են սպանություններ, բռնություններ: Սակայն այդ մարդիկ հնարավորություն ունեն շփվելու իրենց բարեկամների հետ: Պարբերաբար, ինչպես կարգն է, նրանք սքայփով կամ այլ կերպ հաղորդակցվում են իրենց բարեկամների հետ: Եվ եթե Ադրբեջանը չխոչընդոտի, ու մեր հայրենակիցները հնարավորություն ունենան գնալ ու տեսնել իրենց հարազատներին, Արցախը պատրաստ է թույլատրել: Եթե փոխադարձ է, Արցախը պատրաստ է»,- ասաց նա։

Հավելենք, որ Ադրբեջանում բանտարկված երեք հայերը իսպառ զուրկ են հարազատների հետ շփվելու հնարավորությունից. լինի դա սքայփով, թե այլ կերպ։

Փաստորեն Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները, անկախ նրանից, թե որքանով է արդարացված դրանց կատարման վերաբերյալ Լավրովի լավատեսությունը, կրկին արդիականացնում են շարունակվող գործընթացներին հակամարտության երրորդ կողմի լիարժեք մասնակցության հարցը։ Համաձայն «ԳԱ»-ի ունեցած տեղեկությունների, այդ պայմանավորվածություններն իսկապես վերաբերվում են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Արցախին։ Իսկ եթե հաշվի առնենք դիվերսանտներին վերադարձնելու հարցում Ալիևի առանձնակի շահագրգռվածությունը, ապա նա ստիպված կլինի հաշվի նստել Ստեփանակերտի շահերի և ցանկությունների հետ, մանավանդ որ Ադրբեջանում պահվող գերեվարված հայերից մեկը Արցախից է։

Այլ կերպ ասած, մարդասիրասիրական բնույթի միջոցները, որքան էլ թերահավատորեն վերաբերվես դրանց, պարտադիր կարգով ենթադրում են երրորդ կողմի մասնակցություն։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ այդպիսին է գործընթացի քաղաքական-իրավական տրամաբանությունը, այլև այն պարզ պատճառով, որ այդ պայմանավորվածություններից ցանկացածը առանց Ստեփանակերտի հեշտությամբ կձախողվի։ Ըստ էության, մոսկովյան պայմանավորվածությունների կատարումը կդառնա յուրօրինակ տեստ, որն ապացուցում է, որ առանց Արցախի իշխանությունների լիիրավ մասնակցության անհնար է լուծել ընթացիկ և հետագա հարցերից և ոչ մեկը։ Սա վերաբերվում է ոչ միայն բանտարկյալների հարցին, այլև մյուս երկուսին, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցերին։

Ստաժավոր լրագրողները հեշտությամբ կհիշեն 1990-ականների կեսից մինչև 2000-ականների սկիզբ տեղի ունեցած բավական ինտենսիվ մասնագիտական շփումները։ Հանդիպումներից առաջինը կայացավ պատերազմի ավարտից ընդամենը մեկ տարի անց՝ 1995-ի գարնանը, այն ժամանակ դեռ ցուրտ Քոբուլետիում, որտեղ հավաքվեցին լրագրողներ չորս երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Արցախից ու Ադրբեջանից։ Հետագա տարիներին բավական սեծ թվով նախագծեր իրականացվեցին եռակողմ և քառակողմ ձևաչափով, վրացիների և նույնիսկ թուրքերի մասնակցությամբ։ Այստեղ պատեհ չէ դատել, թե որքանով էին դրանք արդյունավետ կարգավորման համատեքստում, կարևոր է ընդգծել մեկ այլ բան. գրեթե բոլոր նախագծերն իրականացվում էին Արցախի լրագրողների մասնակցությամբ՝ որպես լիիրավ կողմի։ Մինչև որ իշխանության եկած Իլհամ Ալիևը կտրուկ դադարեցրեց բոլոր նախագծերն ու անմիջական շփումները։

Այս համատեքստում արժե հիշել հայ և ադրբեջանցի լրագրողների երկօրյա հանդիպումը Մոսկվայում 2012թ. հունիսին, որը գործնականում փուչ ու բացարձակ անարդյունք ստացվեց, թեև դրա ընթացքում ձեռք բերվեցին վայրկենապես և բարեհաջող կերպով մոռացության տրված ինչ-ինչ պայմանավորվածություններ։ Ինչպեսև, ասենք, մնացած բոլոր հանդիպումները, որ կազմակերպել էր ռուսաստանյան կողմը տխրահռչակ «դեսպանների նախաձեռնության» շրջանակներում՝ Միխայիլ Շվիդկոյի հովանու ներքո։ Այդ նախագծի միակ արդյունքը դարձավ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլու աքլորային կռվազանության կտրուկ սրացումը, որը «խորհրդային ինտերնացիոնալիզմի» ոճով քաղցր-մեղցր ճաշկերույթների ժամանակ բաժակաճառեր էր արտասանում ժողովուրդների բարեկամության մասին, իսկ մեկ-երկու տարի անց ահեղ ցնցում էր կախ ընկած բեղերը, կոչ անելով իր հայրենակիցներին զենք վերցնել ու գնալ Ղարաբաղ՝ հայերի դեմ կռվելու։ Մինչդեռ այդ նախաձեռնությունը սկսվել էր հենց եռակողմ ձևաչափով, երբ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները մեկ օրվա ընթացքում այցելեցին երեք մայրաքաղաքները։

Ամենայն հավանականությամբ, հենց այդ անհաջող նախաձեռնությունները նկատի ուներ Լավրովը, երբ հայտարարեց, որ «նման համաձայնություններ, հատկապես մարդասիրական ոլորտում, եղել են նաև նախկինում, բայց ոչ միշտ են կատարվել»։ Նրա խոսքերով, և՛ Բաքուն, և՛ Երևանը այսօր շահագրգռված են այն հարցում, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա։ Դե ինչ, Բաքուն ու Երևանը, իհարկե, կարող են կատարել պայմանավորվածությունները, որ Մոսկվային չնեղացնեն, և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մեկ-երկու խումբ ուղարկել երկու մայրաքաղաքներ։ Հարցն այն է, թե ինչ կտա դա, եթե արվի առանց Ստեփանակերտի մասնակցության և հանգի կա՛մ նախկին նախագծերից միմյանց հետ վաղուց ծանոթ մի քանի լրագրողների նեղ շփումների, կա՛մ ցուցադրական շոուի՝ բովանդակային կոնկրետ լիցք չունեցող հերթական ճառերով։

Ի դեպ, այն մասին, որ Ադրբեջանում հենց այդպես են մոտենում լրագրողների հավանական հանդիպումներին, պարզ դարձավ «Կոմերսանտ» թերթին այդ երկրի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Լեյլա Աբդուլլաևայի տված հարցազրույցից։ Դժվար է հավատալ, որ բարձր պաշտոն զբաղեցնող աստիճանավորը կարող է ստել այդքան հեշտությամբ ու անամոթաբար։ Այսպես, մեկնաբանելով հայ լրագրողներին ընդունելու պատրաստակամության մասին հարցը, սույն խանումը հայտարարեց. «Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի հանրությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը»։Այդպիսի ուղևորությունների հազվադեպ լինելը, նրա խոսքերով, կապված է լոկ այն բանի հետ, որ ադրբեջանցիները դրանցից ձեռնպահ են մնում անձնական անվտանգության նկատառումներով։

Այսինքն, ըստ Աբդուլլաևայի տրամաբանության, չեն եղել Բաքվի օդանավակայանից այլ երկրների հայազգի քաղաքացիների արտաքսման բազմաթիվ դեպքերը, այդ թվում՝ 8-ամյա տղայի, ինչի պատճառով բախում բռնկվեց Ադրբեջանի և ՌԴ-ի ԱԳՆ-ների միջև, չեն եղել բռնաճնշումները Ադրբեջանի հասարակական գործիչների նկատմամբ՝ հայ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման պատճառով, չի եղել գրող Այլիսլիի դեմ անողորմ հալածանքը հայերի ջարդերի մասին ողջ ճշմարտությունը վեպում պատկերելու համար, կեղծ մեղադրանքով բանտում նստած չէ դժբախտ Գալուստյան-Ուելդանովը. այս ամենը և բազմաթիվ այլ բաներ, ըստ երևույթին, ուղղված էին «հանրությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը»։ Աբդուլլաևա-խանումը մոռացել է նաև այն մասին, որ բոլորովին վերջերս Երևանում էր ադրբեջանցի լրագրողը, և նրա համար ստեղծվել էին աշխատանքի բոլոր պայմանները։ Իսկ որ հայ սպանողները Ադրբեջանում հռչակվում են ազգային հերոսներ ու պարգևատրվում երկրի նախագահի կողմից, մամլո քարտուղարն ակնհայտորեն ոչ մի բառ չասաց…

Մնում է հասկանալ, թե հիշում են արդյոք այդ մասին Լավրովն ու մյուս բոլոր համանախագահները։ Թե՞ նրանք համոզված են, որ մեզ հարկավոր է դառնալ նույնպիսի մոռացկոտ լավատեսներ ու կուլ տալ Ալիևի խայծը, որը, բացառված չէ, կհամաձայնվի բոլոր այդ մարդասիրական միջոցներին միայն իր հանցագործներին հետ ստանալու հույսով։ Չէ՞ որ Դավիթ Բաբայանն ամենևին էլ ոչ պատահական ընդգծեց, որ Ալիևը պետք է իր մեծ քթին օղ անի. «Արցախի պատրաստակամությունը նման քայլի (ազատազրկվածների հետ ազգականների տեսակցելու հնարավորության-Մ.Գ.), չի նշանակում, թե Ստեփանակերտը որևէ ձևով վերանայում է իր մոտեցումը և չի նշանակում, թե կասկածի տակ է դնում իր անվտանգությունն ու ապագան»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • АРМЕНИЯ НАД ПРОПАСТЬЮ, НИКОЛ ВО ЛЖИ
      2020-12-02 11:50
      965

      Первые отклики на очередную порцию «откровений» Никола Пашиняна, опубликованных 29 и 30 ноября, укладывались в одно слово:  лжет. Именно такая реакция последовала от представителей трех экс-президентов Армении, причем в довольно грубой и оскорбительной форме. 1 декабря, когда с заявлением выступили два бывших президента Республики Арцах, а представитель Тер-Петросяна опубликовал более подробный комментарий, картина стала целостной. И подтвердила остающийся в повестке главный вопрос: почему Пашинян не согласился на прекращение военных действий 19-20 октября на куда более выгодных для армянских сторон условиях и принял решение продолжить войну  до капитуляции 9 ноября?

    • ВОПРОС ВОЕННОПЛЕННЫХ: ПОТОМУ ЧТО НИКОЛ – АРМЯНОФОБ
      2020-11-30 16:22
      1261

      Можно как угодно относиться к Микаелу Минасяну, но факт остается фактом: практически ничего из того, о чем он говорил в течение нескольких месяцев касательно Никола Пашиняна и его ближайшего окружения, так и не было не только опровергнуто, но даже расследовано. Уголовные дела якобы возбуждались, но никакого хода этим делам, судя по публичным сообщениям, не давалось. Между тем в "лайвах" и записях Минасяна в ФБ содержалось такое количество фактов-обвинений в адрес действующей власти и лично премьера, что подтверждения даже одного-двух из них в правовом государстве привело бы как минимум к отставке и началу серьезного расследования.

    • ВИЗИТ ПАШИНЯНА В МОСКВУ: ЧЕТЫРЕ "Н" В ОДНОМ
      2020-11-29 10:35
      1992

      Странное сообщение о командировке начальника протокольного отдела аппарата премьер-министра Э. Арутюняна в Москву уже вызвало многочисленные вопросы и недоумение в обществе. Помимо того, что ранее о таких командировках чиновника не первого эшелона власти по понятным причинам не сообщалось, удивление и подозрение вызвала длительность поездки: какие-такие ранее не обговоренные протокольные детали будет обсуждать Арутюнян в течение целых 4 дней?

    • ЧТО ПРОИСХОДИТ ВОКРУГ БЕРДЗОРА И АВТОДОРОГИ ГОРИС-СТЕПАНАКЕРТ?
      2020-11-26 14:53
      3341

      Согласно злосчастному трехстороннему заявлению от 9 ноября, до 1 декабря армянская сторона должна сдать Кашатахский (Лачинский) район Арцаха. Вместе с тем, в заявлении, подпись Пашиняна под которым, еще раз подчеркнем, подавляющим большинством правоведов воспринимается как нелегитимная, отмечается: "Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации".






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ