Արցախի պատվիրակությունը Մոնտեվիդեոյում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների։ Մասնավորապես, ապրիլի 23-ին պատվիրակությունը մասնակցել է Մոնտեվիդեոյում կազմակերպված հիշատակի երթին, որն ավարտվել է հանրահավաքով:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրահավաքին ելույթ է ունեցել նախարար Մայիլյանը: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ԱՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն էքզիստենցիալ նշանակություն ունի։ Մասիս Մայիլյանը նշել է, որ սփյուռքահայ կազմակերպություններն իրենց գործունեության առաջնահերթ ուղղությունների շարքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ մեկտեղ հարկ է հավասարապես դիտարկեն նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը։
Ապրիլի 24-ին պատվիրակությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի «Ազատություն» և «Հայաստան» հրապարակներում կազմակերպված հանրահավաքներին։ Նախարար Մայիլյանը ելույթով հանդես է եկել «Հայաստան» հրապարակում կայացած միջոցառմանը, որին ներկա էին Ուրուգվայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագետներ, հայկական կազմակերպությունների անդամներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Իր խոսքում Արցախի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Ուրուգվայի ժողովրդին և իշխանություններին Մեծ Եղեռնից փրկված հայերին ապաստան տալու և Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչելու համար։ Նախարարը բարձր է գնահատել Ուրուգվայի օրվա իշխանությունների այդ աննախադեպ քայլը, որն ապացուցել է ուրուգվայցիների համար մարդու իրավունքների և արդարության առաջնային նշանակությունը։
Նույն օրն Արցախի պատվիրակությունը մասնակցել է Ուրուգվայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոթինոյի և Հայ Դատի հանձնախմբի համատեղ ջանքերով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.