Պուտին․ ԵԱՏՄ-ն հիմնված է ինքնիշխանության հարգման սկզբունքի վրա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողության շրջանակում ելույթի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում բոլոր գործընկերների հետ ինքնիշխանությունը, երկրներից յուրաքանչյուրի օրինական իրավունքները և շահերը հարգելու սկզբունքների հիման վրա սերտ համագործակցությամբ:
Ինչպես նշում է tass.ru-ն, Պուտինն ընդգծել է, որ հենց այդ սկզբունքների հիման վրա է Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ կառուցում ԵԱՏՄ-ն:
Պուտինի խոսքով՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի՝ չինական «Մեկ գոտու և ճանապարհի նախաձեռնություն»-ն այլ ինտեգրացիոն միությունների հետ միացնելու գաղափարը միանգամայն համապատասխանում է ԵԱՏՄ ծրագրերին:
Իր ելույթում Պուտինն ասել է, որ ԵԱՏՄ-ն առաջին հերթին ձգտում է Չինաստանի հետ առավելագույնս ընդլայնված փոխգործակցության՝ չնայած, որ նույն պատրաստակամությունն ունի մյուս գործընկերների հետ համագործակցության հարցում: Նա նկատել է, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կսկսի գործել առաջիկա ամիսներին:
ՌԴ նախագահը նաև ասել է, որ ԵԱՏՄ-ն ձգտում է ազատականացնել այլ գործընկերների հետ տնտեսական կապերը: Նա պատմել է Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի, Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի, Սինգապուրի և Սերբիայի հետ նմանատիպ փաստաթղթերի գրեթե պատրաստ լինելու, ինչպես նաև Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ բանակցությունների մասին:
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է Մոսկվայի վաղեմի և ավանդական գործընկերոջ՝ Եվրոպական միության հետ գործնական կապերի կառուցողական և իրավահավասար զարգացմանը: ՌԴ նախագահի կարծիքով՝ ներկայում առկա տարաձայնությունները չեն կարող գիծ քաշել Եվրոպայի և ամբողջ Եվրասիայի ապագայի համար կողմերի կրած ընդհանուր պատասխանատվության վրա, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-14 17:46
Вице-спикер парламента Армении и спецпредставитель по вопросам нормализации отношений с Турцией Рубен Рубинян заявил, что договоренность о частичном открытии армяно-турецкой границы — для граждан третьих стран и обладателей дипломатических паспортов — до сих пор не реализована, и вина за это лежит не на армянской стороне.
-
2025-04-14 17:44
Еще 23 декабря 2024 года мы направили в Центральный банк Армении запрос, пытаясь выяснить, противоречит ли продажа билетов и пакетов на общественный транспорт компанией Tel-Cell имеющейся у нее лицензии или нет? Об этом пишет «Этк».
-
2025-04-14 17:41
Италия согласилась провести второй раунд переговоров между США и Ираном в Риме. Об этом, как передает РИА Новости, сообщил вице-премьер и глава МИД страны Антонио Таяни во время визита в Японию.
-
2025-04-14 17:41
Суд не удовлетворил апелляцию юристов экс-мэра Стамбула Экрема Имамоглу, требовавших освободить его из-под ареста. Об этом сообщает телеканал AHaber.