Նազարբաևն առաջարկել է Եվրամիությանը «գլոբալ ինտեգրում»
«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովին մասնակցելու նպատակով այս օրերին Չինաստանում գտնվող Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Եվրասիայում գլոբալ ինտեգրում կլիներ, եթե Եվրոպական միությունը միանար Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրմանը և Չինաստանի՝ նոր Մետաքսի ճանապարհի ստեղծման նախաձեռնությանը:
«Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր ԵԱՏՄ-ի՝ Մետաքսի ճանապարհի ծրագրին միացնելու մասին, ինչը շատ կարևոր է: Եթե ապագայում Եվրոպական միությունը միանար «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ին և ԵԱՏՄ-ին, ապա դա կլիներ Եվրասիական մեծ ենթամայրցամաքում բոլորի համար շահեկան գլոբալ ինտեգրում»,-Նազարբաևի խոսքը մեջբերում է ria.ru-ն:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Մետաքսի ճանապարհի վերստեղծման նախաձեռնությունը գործնականում հերքում է գլոբալիզացիայի տապալման բազմաթիվ տեսությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» կոնցեպտը Չինաստանի միջազգային նախաձեռնությունն է, որը վերաբերում է Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի ավելի քան 60 երկրի միջև գործող առևտրատնտեսական միջանցքների կատարելագործմանն ու նորերի ստեղծմանը: Դրա արդյունքում այդ երկրները կզարգացնեն Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները:
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը՝ 2013թ.: Իսկ 2015թ. ՌԴ և Չինաստանի ղեկավարները Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն ԵԱՏՄ-ի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագծի միացման մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողության շրջանակում ելույթի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում բոլոր գործընկերների հետ ինքնիշխանությունը, երկրներից յուրաքանչյուրի օրինական իրավունքները և շահերը հարգելու սկզբունքների հիման վրա սերտ համագործակցությամբ:
Պուտինի խոսքով՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի՝ չինական «Մեկ գոտու և ճանապարհի նախաձեռնություն»-ն այլ ինտեգրացիոն միությունների հետ միացնելու գաղափարը միանգամայն համապատասխանում է ԵԱՏՄ ծրագրերին:
Իր ելույթում Պուտինն ասել է, որ ԵԱՏՄ-ն առաջին հերթին ձգտում է Չինաստանի հետ առավելագույնս ընդլայնված փոխգործակցության՝ չնայած, որ նույն պատրաստակամությունն ունի մյուս գործընկերների հետ համագործակցության հարցում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.