Последние новости

Նաիրա Զոհրաբյանը․ Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին

Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր:

Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը և դրան հաջորդող մնացած բոլոր օրերին ևս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլև կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27–ը առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը, Երևանում և մարզերում նախատեսված են տարբեր միջոցառումներ, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ