Ապրիլի հերոսների հուշարձանը
Ապրիլի 27-ին՝ ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրը, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում հանդիսավոր բացվեց 2016թ ապրիլի 2-ին 116 մարտական դիրքում զոհված Քյարամ Սլոյանին, Անդրանիկ Զոհրաբյանին, Ռոբերտ Աբաջյանին, Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշակոթող։
Արտաշավանում այսօր հերոսի ծննդյան առիթով իր ծննդավայրում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Արտաշավանի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել։ Դպրոցի սաները ներկայացան կենդանի երգերով և ասմունքնորով, հիշելով Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին։ Ելույթներով հանդես եկան դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը և այլ ներկաներ։
Այնուհետև Երևան-Ապարան մայրուղուն կից՝ Արտաշավան գյուղի սկզբնասում, բացվեց հուշարձան, նվիրված հերոսների հիշատակին, դրան կից բացվեց ևս մի հուշաքար, որտեղ պատկերված են նույն դիրքում զոհված՝ Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը։
Հուշարձանը բացմանը ներկա էին Քյարամ Սլոյանի հարազատներն ու ընկերները, նույն դիրքում զոհված տղաների ծնողները, Արտաշավանի գյուղապետը, արցախյան պատերազմի մասնակիցներ, գյուղացիներ, ինչպես նաև եզդի համայնքի ներկայացուցիչներ։
Հուշաքարը օծելուն հաջորդեց Արտաշավանի թաղամասերից մեկի անվանակոչումը Քյարամ Սլոյանի անունով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:26
Затраты на лечение травм, полученных в результате падения, будут возмещены в рамках госзаказа. Об этом в соцсетях написала министр здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-02-22 09:21
Член Комитета «Ай Дата» Иерусалима Сероб Саакян в беседе с Alpha News коснулся вопроса армянских земельных владений в Иерусалиме.
-
2025-02-22 09:18
Эдгару Казаряну предъявили обвинение по статье, которая предусматривает лишение свободы до 5 лет.
-
2025-02-22 09:15
Процессы в Украине протекают в той же логике, что и в Армении, разве, что там война ведется немного по-другому, но логика политики та же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении–NEWS.am заявил координатор национального гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.