Մարդու իրավունքների պաշտպանը հորդորեց պահպանել անմեղության կանխավարկածը Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների, գույքի, կենսաթոշակի վրա արգելանքների հետ կապված, ընտանիքի հետ տեսակցությունների հարցերը զեկույցում արտահատված են․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ գործն արդեն դատարան է ուղարկված, և այս փուլում զգալիորեն նվազել է ՄԻ պաշտպանի իրավասությունը։ «Հատուկ նշեմ այն, ինչ զեկույցում է ներկայացված, որ ձեռնպահ մնալով ընթացիկ գործով գնահատականներ տալուց՝ այդուհանդերձ կարծում եմ՝ հանրային վստահության բաղադրիչ ունեցող գործերով պետությունը շատ ավելի մեծ բեռ է ստանձնում՝ ապահովելու իրավունքի գերակայությունը, նաև այդտեղ կարևորել եմ հանրային հաշվետվողականության բարձր աստիճանը, որ հանրային վստահության բաղադրիչի հարցն իրացվի»,-ասաց նա։
ՄԻ պաշտպանն ասաց, որ նաև իրենց համատեղ աշխատանքի շնորհիվ մի քանի հարցեր են լուծում ստացել, մասնավորապես, էլեկտրոնային միջոցի հետ կապված հարցը, ընտանիքի հետ տեսակցության հարցը։ «Մինչև այդ վստահաբար միջամտել ենք, կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, նաև մեր միջամտությամբ հանվել է»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին, Արման Թաթոյանն ասաց, որ նա ՔԿՀ-ների ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ երբեք իրեն չի ներկայացրել։
ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ Քոչարյանի խցում մեկ անգամ է եղել, բայց այցեր իրականացրել է մի քանի անգամ. «Սովորական խուց է՝ առանձնահատուկ պայմաններ չունեցող»:
Հարցին, թե ՔԿՀ-ների սննդի՞ց է արդյոք օգտվում Ռոբերտ Քոչարյանը, Արման Թաթոյանը նշեց, որ ինքը նման դժգոհություն չի մտաբերում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.