Последние новости

Դավիթ Բաբայան․ Սահմանին սադրանքները չեն բացառվում

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահենք, բանակը բերված է բարձր պատրաստվածության աստիճանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով համատեղ տակտիկական զորավարժություններին:

Դավիթ Բաբայանը չբացառեց, որ ադրբեջանական կողմը սահմանին կարող է սադրանքներ իրականացնել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ զորավարժությունն անցկացվում է մայիս ամսին, որը մեզ համար հաղթանակների ամիս է:

«Չմոռանանք, որ Թուրքիան միշտ  դերակատարություն և ներգրավվածություն է ունեցել ադրբեջանա-ղարբաղյան հակամարտության մեջ, նույնիսկ գլխավոր շտաբի ներկայացուցիչներն են եղել ադրբեջանական բանակում, ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ եկել էին բանակի սպաներ, այդ թվում ահաբեկիչներ»,-ընդգծեց նա:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից առաջ ևս թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին անցկացվել:

«Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Մենք երբևիցե չպետք է իրականությունից կտրվենք և հիշենք, որ ի դեմս Ադրբեջանի` գործ ունենք նաև Թուրքիայի հետ: Ոչ մեկի մոտ իլյուզիաներ չպետք է լինեն, պետք է շատ սթափ պատկերացնենք իրավիճակը և ըստ այդմ՝ շարունակենք շարժվել:

Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որտեղ ենք գտնվում՝ քարտեզի չեն նայում: Հայտարարություններ անելիս՝ մոռանում են, որ կա Թուրքիա, որը Ցեղասպանություն է իրականացրել, ոչնչացրել է մեր նյութական ժառանգությունը և ոչ միայն»,-ընդգծեց նա:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ անհարժեշտ է խորացնել հարաբերությունները ռազմական դաշնակցի, հարևանների ու Սփյուռքի հետ, ինչը կարող է զսպիչ նշանակություն ունենալ:

«Թուրքիան ՀՀ-ի դեմ ակտիվ գործողությունների չի դիմել և չի դիմի այնքան ժամանակ, քանի դեռ կունենանք ճիշտ աշխարհաքաղաքականություն: Նույնիսկ ռուսական ռազմաբազայի սիմվոլիկ ներկայացվածությունն արդեն իսկ չեզոքացնում է Թուրքիայի հսկայական ներուժը, իսկ եթե մենք մնանք մեն-մենակ, սա արդեն լինելու է պարզապես կատաստրոֆա»,-եզրափակեց նա:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
      2021-05-13 22:05
      1021

      Ի՞նչ է հորինել Փաշինյանը՝ պատերազմում իր ձախողումներն արդարացնելու համար։ Պատերազմն, ասում է, անխուսափելի էր, որովհետև բանակցային գործընթացում հատվել էին ինչ-որ կարմիր գծեր... Իբր՝ նախկին իշխանություններն են մեղավոր, որ պատերազմն անխուսափելի էր, և բանակցային գործընթացում հատվել էր անդարձելիության կետը։ Այդպես շատ վստահ ստում է…

    • ԳՈՂԱՑՎԱԾ «ԵՌԱՏՈՆ»
      2021-05-09 10:20
      994

      1992 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 5 1992 թվականից ի վեր մայիսի 8-9-ին Հայաստանում և Արցախում նշում էինք Շուշիի ազատագրման տարեդարձը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 9-ին մեր երկրում նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը։ Օրենքը մնաց, իսկ տոնը գողացան. ժողովուրդն այդ օրը նշում էր որպես «Եռատոն»։

    • ԿԱՏԱՐՅԱԼ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼԵՎՈՆԸ ԾՆԵՑ ՆԻԿՈԼԻՆ, ՆԻԿՈԼԸ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄ Է ԼԵՎՈՆԻՆ
      2021-05-08 08:35
      1061

      Բացարձակ սուտ. աշակերտը գերազանցեց ուսուցչին Սենսացիա չստացվեց. ասեկոսեներն այն մասին, որ ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել է համատեղ գնալ ընտրությունների, շրջանառվում էին մարտի վերջից։ Այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է առաջադրվել միասնական դաշինքի կազմում, նույնպես բոլորը գիտեին։ Որ Սերժ Սարգսյանն անտեսում է այդ առաջարկը, նույնպես դժվար չէր կռահել։ Մայիսի 6-ին «գաղտնազերծելով» Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման հանգամանքները, Տեր-Պետրոսյանը փորձեց ուշադրություն հրավիրել յուր անձի վրա՝ նախընտրական մրցավազքի նախաշեմին։ Օգնենք նրան որոշ բաներ հիշել։

    • ՈՆՑ ՈՐ ՊԵՏՔ է, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է…
      2021-05-04 17:27
      163

      Խորհրդարանում երեկ տեղի ունեցած մի բանավեճ չէր կարող չմտահոգել։ Երբ վարչապետը պատասխանում էր պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հարցին, թե ինչու չի ամրապնդվում սահմանը Վայոց ձորում, Գեղարքունիքում, Սյունիքում։ Հատկապես վերջին երկու մարզերում, որոնք սահմանամերձ են դարձել Նիկոլ Փաշինյանի մեղքով։