ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ իր պատասխանատվությանը եւ հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում կողմերին օգնելու ջանքերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Մենք ուրախ ենք, որ կողմերի միջեւ առաջնորդների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումներ են տեղի ունեցել։ Կողմերը շփման գծում լարվածությունը թուլացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Վերջերս Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը բավարար համաձայնություններ են ձեռք բերվել»,- ասել է Քենթը։
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը ԱՄՆ-ում անցկացնելու հնարավորության մասին՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է․ «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ես չեմ կարող ասել, որ մենք որոշել ենք տեղը։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերում իր պարտավորություններին։ Մենք ուզում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ լուծմանը։ Մենք հավատարիմ ենք մնում խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու համար կողմերին օգնելու ձգտմանը»,- նշել է նա, տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։