Последние новости

Հանդիպման օրը դեռ չի որոշվել

ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելով, լրջորեն է ընկալում իր պատասխանատվությունը Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը Բաքվում լրագրողների խմբի հետ զրույցում, տեղեկացնում է News.am-ը։

Նա գոհունակություն է հայտնել արտգործնախարարների շփումների և հանդիպումների, հատկապես Մոսկվայում վերջին հանդիպման առիթով։ Վստահության միջոցների ամրապնդման, լրագրողների փոխանակման մարդասիրական քայլերի իրականացման, ձերբակալված մերձավորներին հարազատների այցելությունների մասին պայմանավորվածությունները երկու երկրներում, վստահության նման միջոցների ստեղծումը շատ կարևոր են, ասել է նա։

«Մենք ակնկալում ենք Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամկետի և կազմակերպման համաձայնեցում։ Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորման հասնելու գործում՝ հաշվի առնելով ԵԱՀԿ շրջանակում մշակված միջազգային սկզբունքները»,- ասել է Քենթը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ