Շաքարյանց․ Հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն
1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը հակահայկական է։ Այն ի սկզբանե եղել է հակահայկական, ուղղված է եղել հայերի շահերի դեմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Խոսելով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժությունների մասին՝ բանախոսը նկատեց, որ դրանք, կարծես, դարձել են օրացուցային անհրաժեշտություն:
«Մենք տեսնում ենք, որ իբր թուրք-ադրբեջանական զորվարժություններ են, բայց նրանց կողքին կանգանած է Իսրայելը»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով, սահմանային լարվածության պայմաններում սադրանքներ անպայման կլինեն, հնարավոր չէ, որ չլինեն։
Ըստ նրա՝ ընդհուպ հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն։
«Մենք ունենք քիչ թե շատ հզոր հարևան։ 2016 թվականին հենց Իրանն է կասեցրել պատերազմի զարգացումը։ Ռուսները միացել են մի քանի ժամով ուշ, քան Իրանը սահմանագլխին է կանչել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչներին և ասել՝ «ևս մեկ կրակոց, և մենք մտնում ենք, անցնում ենք սահմանը»։ Ե՛վ Իլհամ Ալիևը, և՛ Սերժ Սարգսյանը իմացել են՝ ևս մեկ կրակոց, և իրանական զորքը կհասներ մինչև Շուշիի գիծ։ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարներին, իսկ ահա մենք պատրաստ չենք»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը, տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։