Последние новости

ԻՍԿ ԵՂԵԼ Է ԱՐԴՅՈՔ ԳՈՐԾԱՐՔ. ՈւԵԼԴԱՆՈՎԻՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ԵՆ ԱԲՈՍԶՈԴԱՅԻ ՀԵ՞Տ

Մայիսի 4-ին հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ Մարատ Ուելդանովը ազատվել է Բաքվի բանտից և ուղարկվել Ռուսաստան։ Նորությունն իսկապես ուրախալի է բոլոր նրանց համար, ովքեր գրեթե 3 տարի շարունակ հետևել են Բաքվի կամայականությանը հայ փախստականի նկատմամբ, որի իսկական ազգանունը Գալուստյան է։ «ԳԱ»-ն բազմիցս գրել է Ուելդանովի մասին, ուստի հիշեցնենք 2016 թվականի հունիսի 9-ին սկսված նրա դժբախտությունների միայն հիմնական դրվագները։

Մարատ Ուելդանովը, որի ընտանիքը Բաքվից փախել էր 1988 թվականին, փրկվելով ջարդերից, երբեմնի հարազատ քաղաք եկավ որպես «Ֆորմուլա-1» մրցարշավում ավստրիական ընկերության աշխատակից։ Սակայն կնոջ ազգանունը նրա համար փրկություն չդարձավ. ադրբեջանական իշխանությունները ձերբակալեցին Մարատին՝ իր գործընկեր Ելենա Մակարենկոյի հետ մեկտեղ, և մեղադրանք ներկայացրեցին նրանց Հայաստանի և Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ Այնուհետ Մակարենկոյին ազատ արձակեցին, իսկ Ուելդանովի դեմ հարուցվեց մեկ այլ քրեական գործ, և մեկ տարի անց նրան դատապարտեցին 8 տարվա ազատազրկման՝ «թմրանյութերի ապօրինի շրջանառության» համար։ Ողջ այդ ընթացքում բազմաթիվ հաղորդագրություններ էին ստացվում այն մասին, որ բանտում նա ենթարկվում է բռնության ու կտտանքների, իսկ նրա հարազատներն ու անկախ փորձագետները համոզված էին, որ նրա դեմ գործը սարքովի է, և ողջ խնդիրը միայն Մարատի հայկական ծագումն է։

Բաքվում ՌԴ դեսպանությունը փաստացի հաստատեց այդ կասկածները, իր առաջին հաղորդագրութամբ հայտարարելով, որ Ուելդանովի պաշտպանությունը «դժվարանում է նրա հայկական ծագման պատճառով»։ Հետագայում ՌԴ ԱԳՆ-ը մի քանի անգամ անդրադարձել է նրա խնդրին, սակայն անարդյունք, ինչը ազգականներին առիթ տվեց մեղադրելու ռուսաստանյան կողմին սեփական քաղաքացու ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ։ 2017-ի ապրիլին դատավճռի արձակումից անմիջապես հետո ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդեց համապատասխան բողոքարկում տալու և պատիժը կրելու համար դատապարտյալին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու հնարավորության մասին։ Ուելդանովին իր քաղաքացիության երկիր վերադարձնելու դիմումը մերժելու համար իրավական ոչ մի խոչընդոտ չկար, սակայն Բաքուն ամբողջ երկու տարի հրաժարվում էր դա անել։

Ուրեմն ի՞նչը ստիպեց Ալիևին այնուամենայնիվ գնալ նախկին փախստականին հանձնելու քայլին։ Միջազգային իրավական նորմերի պահպանման տարբերակը, բնականաբար, բացառվում է. Ադրբեջանն ու իրավունքը անհամատեղելի բաներ են։ Պարզ է, որ այստեղ բանը չի ավարտվել առանց ցինիկ գործարք կնքելու, և Բաքուն փոխարենը ինչ-որ բան է ստացել։ Բայց ի՞նչ։ Այս հարցի պատասխանը տվել է ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր ԼԱՊՇԻՆԸ, որին նույնպես վիճակվել է բազմաթիվ տառապանքներ կրել Բաքվի զնդաններում։ Ընդ որում Լապշինը հաղորդում է Ուելդանովի գործի որոշ ուշագրավ մանրամասների մասին։ Կրճատումներով ներկայացնենք նրա հոդվածը։

«Գրեթե երկու տարի ես ուզում էի գրել այդ ճչացող իրավիճակի մասին։ Բայց չէի կարող, քանի որ իմ հոդվածը մահավճիռ կդառնար բացարձակ անմեղ երիտասարդի՝ ռուսաստանցի Մարատ Ուելդանովի համար. այդ մասին ինձ խնդրեցին Մոսկվայում «ինքներդ էլ հասկանում եք, թե ովքեր»։

Կապ մի փնտրեք իմ ու Մարատի միջև։ Մենք երբեք ծանոթ չենք եղել, երբեք չենք հանդիպել ու չենք շփվել։ Բայց երբ ինձ անօրինաբար առևանգեցին Մինսկում 2017-ի փետրվարին և Իլհամ Ալիևի անձնական օդանավով տարան Ադրբեջան, փակեցին հենց նույն «Քյուրդախանը» բանտում, որտեղ արդեն գտնվում էր Մարատը 2016-ի հունիսից։ Ավելին, մեզ պահում էին միմյանցից բառացիորեն մի քանի բանտախուց հեռու։

Մարատի մասին ես տեղեկացա մոտավորապես 2017-ի մարտին։ Ինձ հաղորդեցին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քննարկում է իմ գործն իրենի հետ «կապելու» արկածախնդրությունը, որպեսզի մեզ երկուսիս ներկայացնի իբրև «հայկական լրտեսների կազմակերպված խումբ»։ Ինձ նաև հասկացնել տվեցին, որ Իսրայելի իշխանություններն այդ մասին գիտեն և աշխատում են, որ ոչ մի նման բան տեղի չունենա։ Այդ ամենը 2017 թվականի մարտի վերջին-ապրիլի սկզբին էր։ Քիչ ավելի ուշ նույնպիսի խոսակցություն ունեցա նաև Բաքվում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրվում էին Մարատի ճակատագրով և այցելում ինձ բանտում։

Եվ ահա այսօր Մարատ Ուելդանովը լքեց Ադրբեջանը՝ երբեք չկատարած հանցագործությունների համար բանտում անցկացրած գրեթե 3 տարիներից հետո։ Բաքուն ձգձգում էր նրա արտահանձնումը, շահաբաժիններ շորթելով Ռուսաստանից նրա ազատության դիմաց։ 2018թ. սեպտեմբերին փոխանակման առարկա հայտնվեց. ադրբեջանցի ընդդիմադիր և թալիշական շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան, որին Բաքուն երկար ժամանակ փորձում էր կորզել Ռուսաստանից։ Նա Մոսկվայում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցապնդումով և արդյունքում հանձնվեց Բաքվին 2019-ի մարտին, փոխանակվելով Մարատ Ուելդանովի հետ։ Կյանք՝ կյանքի դիմաց։

Մոտավորապես ինչպես Լուկաշենկոն էր փորձում Բաքվին ինձ չհանձնելու շուրջ սակարկելով գազի դիմաց վճարումների հետաձգում ստանալ Մոսկվայից։ Բայց իմ պարագայում սակարկումը լիովին ձախողվեց։ Ինչևէ, ներկայումս Մարատին հանձնել են ռուսաստանյան կողմին Յալամայի հսկիչ անցակետում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի պետական սահմանի վրա, նա գտնվում է Մախաչկալա քաղաքի քննչական մեկուսարանում։ Այնուհետ պատիժը կրելու համար նրան կտեղափոխեն Կրասնոդարի երկրամաս, և հուսով եմ, որ Ռուսաստանի իշխանությունները կազատեն նրան՝ ներում շնորհելով կամ ՊՎԱ-ով»։

Այսինքն Ուելդանովին չվնասելու համար առ այսօր լռություն պահպանած Ալեքսանդր Լապշինը, նախ՝ հաստատում է, որ Մարատի գործն ի սկզբանե «սարքովի» էր։ Պարզվում է նաև, որ բլոգերին Բաքու տեղափոխելուց հետո ադրբեջանական քարոզչության գործիչների ուղեղներում «հանճարեղ» գաղափար է հասունացել՝ նրանց երկուսին ներկայացնելու իբրև «լրտեսների կազմակերպված խումբ», և այդ կեղտոտ «արկածախնդրությունը» կանխել է Իսրայելի միջամտությունը (որի քաղաքացին է Լապշինը)։ Երկրորդ՝ նա հաստատում է, որ Ալիևն իսկապես երկու տարի շարունակ հնարավորություն էր փնտրում շահաբաժին ստանալու Ուելդանովին արտահանձնելու դիմաց, այսինքն՝ այն բանի, ինչը Ադրբեջանը պարտավոր էր անել համաձայն միջազգային իրավունքի։

Վերջապես գտավ. ըստ Ալեքսանդր Լապշինի ունեցած տեղեկությունների, որոնք միանգամայն հավաստի են թվում, Ուելդանովը Ռուսաստանին է վերադարձվել թալիշ ժողովրդի առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդային հանձնելու դիմաց՝ ընթացիկ տարվա մարտի 1-ին։ Ընդգծենք, որ մինչ օրս հայտնի չէ, թե հատկապես ինչպես է դա տեղի ունեցել, և որտեղ է հիմա պահվում նշանավոր քաղաքագետն ու գիտնականը. ԶԼՄ-ներում այդ մասին ոչ մի բառ չկա։ Նույնիսկ անհասկանալի է. արտահանձնվել է արդյոք նա Ադրբեջանին, թե առևանգվել Կոլոմնա քաղաքի ՔՄ-ից, թեև վերջին իրադարձությունների լույսի ներքո առաջին վարկածն առավել քան հավանական է։

Նման գործարքի գնահատումը, եթե դա իսկապես տեղի է ունեցել, առանձին խոսակցության թեմա է։ Ամեն դեպքում կարելի է արձանագրել, որ Մարատ Ուելդանովի համար պատմությունը բարեհաջող ավարտվեց, նույնիսկ հաշվի առնելով ողջ այն մղձավանջը, որ նրան վիճակվել է վերապրել Բաքվի բանտում։ Ամենայն հավանականությամբ, դեր խաղաց նրա քաղաքացիությունը. Ալիևը չհանդգնեց ՌԴ քաղաքացու փաստացի սպանություն գործել, ինչը կարող էր լուրջ հետևանքների հանգեցնել քաղաքական տեսանկյունից։ Իսկ այ, Հայաստանի գերեվարված քաղաքացիների նկատմամբ Բաքվում վաղուց արդեն ձևականությունների հետևից չեն ընկնում, վստահ լինելով իրենց անպատժելիության մեջ։

Թե ինչպես կպահի իրեն Ուելդանովը հետագայում, դատական կարգով կպահանջի արդյոք արդարացում ու փոխհատուցում, կպատմի այն մասին, թե ինչ էր կատարվում իր հետ Բաքվի բանտում, այսինքն այն ամենը, ինչ անելու է Ալեքսանդր Լապշինը, ցույց կտա ժամանակը։ Բայց ամեն դեպքում նրա պատմությունը պետք է նախազգուշացում ու դաս դառնա բոլոր և, առաջին հերթին՝ ռուսաստանյան հայերի համար, հատկապես Բաքվում ծնվածների, որոնք հավատում են քարոզչական հեքիաթներին և ուղևորվում Ադրբեջան, միամտաբար հուսալով, թե հայերի նկատմամբ վերաբերմունքն այնտեղ դեպի լավն է փոխվել այդ երկրից իրենց փախչելուց հետո անցած 30 տարիների ընթացքում։

Նրանց համար, ովքեր իսպառ կտրված են հայ-ադրբեջանական հակամարտության մերօրյա իրողություններից, երանելի անտեղյակության մեջ են այնտեղ մոլեգնող կատաղի հայատյացության մասին կամ համոզված են, թե այդ ամենը կշրջանցի իրենց, օրինակ, այն պատճառով, որ ազգանվան վերջավորությունը «յան» չէ։ Ովքեր առ այսօր ապրում են «ինտերնացիոնալ» Բաքվի մասին պատրանքներով, չհասկանալով, որ Ադրբեջանը վերջնականապես ձևավորվել է որպես ֆաշիստական պետություն, որտեղ ցանկացած հայի մահացու վտանգ է սպառնում։ Եվ եթե նույնիսկ իրենք անձամբ ինչ-ինչ պատճառներով որոշել են մոռանալ իրենց հայկական արմատների մասին, Բաքվում չափազանց հստակ և չափազանց դաժանորեն կհիշեցնեն նրանց այդ մասին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СОР29 НАЧАЛСЯ И ЗАВЕРШИЛСЯ ТОРГОМ НА КРОВИ: ПОЧЕМУ МИРЗОЯН НЕ ПОЕХАЛ В БАКУ?
      2024-11-22 09:14

      22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.

    • ГЕНСЕК ООН ОПРАВДАЛ ПРЕСТУПЛЕНИЯ АЗЕРБАЙДЖАНА, ОСУЖДЕННЫЕ МЕЖДУНАРОДНЫМ СУДОМ ООН
      2024-11-18 09:16

      На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.

    • ПОСОЛЬСТВО США В КУРСЕ ВИЗОВЫХ МАХИНАЦИЙ СОТРУДНИКОВ МИД РА ВО ГЛАВЕ С ЗАММИНИСТРА?
      2024-11-14 09:25

      Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.

    • ОТКАЗ ОТ ИСКОВ РАВНОЦЕНЕН СОВМЕСТНОЙ ОТВЕТСТВЕННОСТИ АЛИЕВА И ПАШИНЯНА ЗА ПРЕСТУПЛЕНИЯ ПРОТИВ АРМЯН
      2024-11-11 10:29

      Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его  своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ