Բացահայտել է լրտեսության դեպք
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պաշտոնական կայքից։
Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, 2011-2018թթ. ընթացքում հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանի Հանրապետությանը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը ՀՀ ԱԱԾ օպերատիվ տեսադաշտում մշտապես պահելու և նմանատիպ հանցագործությունների հետագա ընթացքը կանխորոշելու համար, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 15:26
Израиль решился на удар по Ирану. Инициированная Тель-Авивом операция «Львиная сила» пошатнула баланс в конфликте с Тегераном — тем более что под удар в этот раз попали «неприкасаемые», на первый взгляд, иранские ядерные объекты. Стороны, сами того не ожидая, перешли от символической эскалации к реальной.
-
2025-06-13 15:08
Утром 13 июня премьер-министр Никол Пашинян отправился в Прагу, где примет участие в форуме Globsec. Это ежегодный международный форум по вопросам безопасности, организуемый общественной организацией, специализирующейся на теме международной и региональной безопасности, - пишет аналитик Акоп Бадалян.
-
2025-06-13 15:01
Российский МИД назвал удары Израиля по Ирану, его гражданам, мирным городам и объектам ядерно-энергетической инфраструктуры неспровоцированными и неприемлемыми. Об этом говорится в заявлении российского внешнеполитического ведомства.
-
2025-06-13 15:00
Армяне оказались в самолетах, совершивших вынужденную посадку в Баку в связи с событиями в Иране. В этой связи президент Союза армян России Ара Абрамян обратился в МИД России с просьбой сделать все возможное, чтобы обеспечить безопасность армян, сообщает САР.