ArmTab ձեռնարկությունը փակվելու եզրին է
Պլանշետներ արտադրող հայկական ձեռնարկությունը փակվելու եզրին է։ Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ կիրակի օրը նա իմացել է, որ ձեռնարկության 150 աշխատակցից ձեռնարկությունում մնացել է 10-ը, իսկ «երկուշաբթի արդեն ես ինձ մոտ հրավիրեցի Technology and Science Dynamics ընկերության, որը ArmPhone հայտնի սմարթֆոնների եւ ArmTab պլանշետների արտադրողն է, հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին, որպեսզի քննարկենք այդ հարցը»։ «Պարզվեց, որ ԵՏՄ գոտում արդեն գործում են 626 հավելվածի կետերը՝ 4 լիցենզիաներից մեկը, որոնք գործում են ԵՏՄ գոտում։
Դա հանգեցրեց նրան, որ նա չի կարողանում իրացնել իր արտադրանքը»,- նշել է Մելքումյանը։ Պատգամավորն ընդգծել է. որ զրուցել է թե՛ վարչապետի, թե՛ փոխվարչապետի, թե՛ այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ դիմել է ռուս գործընկերներին։ «Էկոնոմիկայի նախարարները ժամանակին ասում էին, թե պետք է առաջ մղել հայկական բրենդը։ Միեւնույն ժամանակ պարզվում է, որ Վահան Շաքարյանը իմացել է 626 հավելվածի պահանջների ուժի մեջ մտնելու մասին միայն 2019-ի հունվարի 1-ին, երբ այն արդեն գործում էր։ Դա այն մոտեցումը չէ, որը պետք է կիրառել հայկական բրենդները առաջ մղելիս»,- ամփոփել է Միքայել Մելքումյանը։ Նշենք, որ Technology and Science Dynamics Inc ընկերությունը հայկական շուկայում գործում է 2013 թվականի հոկտեմբերից՝ հայկական ArmTab պլանշետը եւ ArmPhone առաջին հայկական սմարթֆոնն առաջարկելով Android բազայի վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.