Սերժ Սարգսյան. Կարինտակի մոտ հաղթանակը կանխորոշեց Շուշիի ազատագրումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին եռատոնի առիթով մարտական ընկերների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նա պատասխանել է Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցերին:
«Բոլորին էլ պարզ էր, որ Շուշիում հաջողության հասնելու պարագայում հաղթանակը գրեթե ապահովված էր, իսկ մյուս կողմից՝ ձախողման պարագայում կանգնելու էինք ամբողջությամբ պարտության եզրին: Եվ հենց այդ պատճառով էլ տևական քննարկումներ ենք ունեցել Շուշիի օպերացիայի մշակման ընթացքում և մինչ այդ երկու անգամ հետաձգել էինք օպերացիան:
Պետք է ուղիղ ասեմ, որպեսզի շատ երկար տարիներ տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների, ոչ բարեխիղճ վերաբերմունքի առաջ առնենք ինչ-որ կերպ: Միանշանակ պետք է ասել, որ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Երկարատև քննարկումներցի հետո որոշվեց, որ Շուշիի վրա պետք է հարձակվել չորս ուղղություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նաև նշել է. որ Շուշին գրավվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով, բայց Շուշիի օպերացիայի հաջողության գրավականներից է նաև այն, որ դրանից երեք ամիս առաջ՝ հունվարին, ադրբեջանցիները ձեռնարկել էին շատ մեծ հարձակում Քարին Տակի վրա։
«Այդ ընթացքում թեև մեր տղաներից շատերը զոհվեցին՝ տասնյակից ավելի, բայց գլխովին ջախջախվեց ամենամարտունակ գումարտակը։ Երկրորդ հանգամանքն այն էր, որ Ադրբեջանում այդ ժամանակ ուղղակի ներքաղաքական գզվռտոց էր, ներողություն բառերիս համար, բայց շունը տիրոջը չէր ճանաչում, սա էլ մեզ շատ օգնեց: Օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ, բայց կարևոր է նաև, որ մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր` զուտ զինվորի կարգավիճակով` ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր,Սամվել կարապետյանը, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Շուշիի մասին ոտքի վրա դժվար է խոսել, բայց հաստատապես կրկնում եմ, որ Շուշիի օպերացիան կանխորոշեց շատ բան»,-նշել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ կարոտում է առաջին հերթին այն տղաներին, ովքեր գոյամարտի ընթացքում զոհվել են:
«Ես շատ եմ կարոտում Վազգենին, Ավոյին` Մոնթե Մելքոնյանին, Ասկոլկային, Աշոտին, կարոտում եմ Փոքր Յուրային, Նորիկին, Դուշման Վարդանին, շատերին եմ կարոտում և այս քանի օրերի ընթացքում կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին՝ գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու:
Ակնհայտ է, որ առանց ավագ սերնդի դժվար է շատ լուրջ հաջողությունների հասնել, անկասկած, երիտասարդների դերակատարությունը շատ մեծ է, բայց այն ժամանակ մենք էլ՝ երիտասարդներս չէինք կարող պատվով դուրս գալ այդ փորձությունից, հաղթահարել այդ մարտահրավերները, եթե մեր պապերն ու մեր հայրերը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ այդպես փայլուն չդրսևորվեին»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.