Գործադուլը սկսվելու է Արմավիրից
Հայ ուղևորափոխադրողները մայիսի 10-ի ժամը 14-.00-ից սկսում են համահանրապետական գործադուլ։ Գործադուլը կսկսվի Արմավիրից։ Այս մասին տեղեկացրել է Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում, տեղեկացնում է News.am-ը։
Ոստիկանության խնդրանքով ակցիայի մասնակիցները չեն փակի փողոցները, բայց հույս ունեն հանդիպել մարզպետին։ Համենայնդեպս, մարզպետը խոստացել է հանդիպել։ Ակցիան նախատեսվել էր սկսել Վանաձորից, բայց տոների պատճառով որոշվեց հետաձգել։
Ակցիան տեղի է ունենալու գազի գնի հետ կապված անհասկանալի իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ հեղուկացված գազը չափվում էր խորանարդ մետրով, մայիսի 1-ից՝ կիլոգրամով։ Արդյունքում՝ իրավիճակը ցույց տվեց, որ գին-ծավալ հարաբերակցությունը վատացել է։ «Մենք ուզում ենք հասկանալ։ Կամ վարորդներն են ստում։ Կամ կառավարությունը մաթեմատիկայի հետ խնդիրներ ունի և փորձում է խաբել՝ սուսուփուս բարձրացնելով գազի գինը, կամ լիցքավորողներն ինչ-որ բան այնպես չեն հասկացել»,- նշել է Տիգրան Հովհաննիսյանը։
Լիգայի անդամ Վիկտոր Օհանյանի խոսքով, եթե առաջ մեքենան լիցքավորում էր 3500 դրամով և քշում 200 կիլոմետր, ապա հիմա այդ նույն 3500 դրամով քշում է 140-150 կիլոմետր։ Ակնհայտ է 50-60 կիլոմետր կորուստը։
Լիգայի անդամ Պողոս Օղնուկյանն ասաց, որ բոլոր կառավարությունների օրոք առաջ են գալիս դուրսպրծուկներ, որոնք ցանկանում են շողոքորթել։ «Նույնը տեղի ունեցավ, երբ մտցրին «կարմիր գծերը»։ Գծերը գծեցին հենց «կայանումն արգելված է» նշանների տակ։ Մենք իշխանությունների ուշադրությունը հրավիրել ենք դրան, բայց մեզ անտեսում են։ Այսինքն, եթե վճարում ես, ամեն ինչ կարելի է։ Ո՞վ է ընդհանրապես արել այդ հաշվարկները գազի հետ կապված։ Պետության հաշվին բենզինով երթևեկում են ծառայողական մեքենաներով և խփում հասարակ մարդկանց գրպանին։ Դա պետության ու լիցքավորողների համատեղ մեքենայությունն է։ Եթե ցանկանում էին կարգավորել, այնպես անեին, որ սառը գազ լցնեին»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչը։ Ի հաստատումն իր ասածի, որ գազը թերլցնում են, նա առաջարկեց քննչական փորձարկում իրականացնել։ «Իրենց աշխատավարձերը կրկնապատկում են։ Իսկ դուք նայեք վարորդների ձեռքերին, որոնք առավոտվա 6-ից աշխատում են, որպեսզի ընտանիք կերակրեն»,- շարունակել է վրդովվել Օղնուկյանը։
Կազմակերպության անդամները նաև հիշեցրել են, որ Հայաստանում 60 հազար տաքսու վարորդներ կան, և մոտավոր հաշվարկներով՝ նրանք կերակրում են 200 հազար մարդ, իրենց ընտանիքներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.