Последние новости

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի 25-ամյակի կապակցությամբ հայտարարություն

Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասի նհամաձայնագրի 25-ամյակին նվիրված` նախօրեին Ստեփանակերտում կայացել է խորհրդաժողով, որն ընդունել է հայտարարություն:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին: Այս փաստաթուղթն առայսօր շարունակում է մնալ միակ կարևոր ձեռքբերումը հակամարտության կարգավորման գործընթացում, որը հնարավոր է դարձել Ռուսաստանի միջնորդական առաքելության ջանքերի շնորհիվ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի գլխավորությամբ, ով 1995 թվականից եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:

Ռուսաստանի Դաշնությունն առաջինը ճանաչեց Արցախը՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը: Այս պրագմատիկ մոտեցումը, որը հետագայում իր արտացոլումն է գտել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերում, թույլ է տվել հակամարտության կողմերից յուրաքանչյուրին բանակցություններում անմիջականորեն ներկայացնել սեփական շահերը, ֆորմալ հարցերից անցում կատարել դեպի բովանդակային քննարկումներ, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Համաձայնագրի ստորագրումը:

Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ Համաձայնագրի նշանակությունը, որը Ադրբեջանի և Արցախի միջև բանակցությունների արդյունքն էր, հնարավորություն է տվել ամրապնդել կրակի և ռազմական գործողությունների անժամկետ դադարեցումը, որոնք կարող էին աղետալի հետևանքներ ունենալ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, և ամուր հիմք է դրել բանակցությունների միջոցով հակամարտության քաղաքական կարգավորում փնտրելու համար:

Այն լավագույնս ապացուցում է, որ բանակցային գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է Արցախի ուղղակի մասնակցությունը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղության պահպանումը այսօր ևս՝ 25 տարի անց, շարունակում է արդիական մնալ: Կարծում ենք, որ այս նպատակին անհնար է հասնել առանց հրադադարի ռեժիմի հուսալի ամրապնդման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչը թույլ կտա բացառել երկու կողմերից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած 2016 թ. ապրիլյան լայնածավալ պատերազմական գործողությունների կրկնությունը:

Հաջողության ալգորիթմն ակնհայտ է. վերականգնել բուն՝ բանակցությունների եռակողմ ձևաչափը, ինչպես եղել է 1994 թվականին, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ 2016 թ. Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով, որոնք նախատեսում են հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմի և շփման գծում իրավիճակի դիտարկման համակարգերի ներդրում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում՝ շփման գծում իրավիճակի դիտարկման կարողություններն ավելացնելու նպատակով:

Մենք՝ խորհրդաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում կողմերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում կայունության պահպանման, արդյունավետ բանակցությունների համար պայմանների ստեղծման և հակամարտության կողմերի հասարակությունների միջև կառուցողական երկխոսության հաստատման համար, քանի որ լարվածության հետագա սրումը հղի է նոր պատերազմի վտանգով:

Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը լիարժեք, համապարփակ ու կայուն խաղաղության փոխակերպելու համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների կենսական շահերից»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։