ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵԼ ԱՌԱՆՑ ՆՐԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ՝ 21-ՐԴ ԴԱՐ ՉԷ, ԱՅԼ 19-ՐԴ Է
Մայիսի 12-ին, լրացավ Բիշքեկի հրադադարի հաստատաման 25-ամյակը, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին: 1994 թվականի մայիսի 9-ին պայմանագիրը ստորագրել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (1994-96թթ) Վալդիմիր Կազիմիրովը NEWS.am-ին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այդ ամենի նախապատրաստության մասին։
«Այդ ժամանակ ես գտնվում էի Բաքվում. մենք հանդիպել էինք Հեյդար Ալիևի, պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի հետ և բանակցում էին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հրադադարի համաձայնագիր ստորագրելու շուրջ: Վերջերս ես հայտնաբերել էի այդ թղթերը, որրոնց վրա գրված էր ապագա համաձայնագրի տեքստը»,- նշել է նա:
Վլադիմիր Կազիմիրովի խոսքով՝ Հեյդար Ալիևը «բնավ չէր ցանկանում ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ միևնույն փաստաթղթի տակ և նույն օրը, ինչպես սովորաբար ընդունված է միջազգային պրակտիկայում»:
«և մենք պետք է գտնեինք այդ խոչընդոտները շրջանցելու տարբերակները: և այդ ժամանակ մենք ոչ ստանդարտ որոշում կայացրինք. ցավոք, համաշխարհային պրակտիկայում այդօրինակ նախադեպեր չէին եղել: Մենք որոշեցինք, որ հրադադարը կստորագրվի տարբեր թղթերի վրա»,- հիշում է Վլադիմիր Կազիմիրովը:
Դեսպանի խոսքով՝ Բաքվում Մամեդովը ստորագրել էր այն պայմանների տակ, «որոնք մենք շարադրել էինք» թղթի մեր էջի վրա, իսկ ներքևում նշված էին միայն երկու պաշտոններ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար և աջից Լեռնային Ղարաբաղի բանակի հրամատար: «Ես պետք է միայն կապ հաստատեի Լեռնային Ղարաբաղի հետ և ապահովեի ստորագրությունը: Նախապես ես արդեն համաձայնեցրել էի դա հեռախոսազանգի միջոցով: Այն ժամանակ դեռևս գործում էր խորհրդային կառավարական կապը: Ես Բաքվից զանգել եի Ստեփանակերտ, համաձայնեցրել. ամեն ինչ պատրաստ էր: Անհրաժեշտ էր միայն ստանալ ստորագրությունը»,- հիշում է քաղաքական գործիչը:
Սակայն հանկարծակ Հեյդար Ալիևն ասել է իրեն, որ պետք է զանգել Երևան: Ըստ նրա՝ երկար ժամանակ ինքը փորձել է համոզել Ալիևին, որ դա անօգուտ է, «որ Երևանը, Հայաստանը չի ցանկանում դրան մասնակից լինել: Ես ելնում էի այն բանակցություններից, որոնք տեղի էին ունեցել մինչ այդ Երևանի հետ: Մեր կարծիքները Երևանի հետ տարբեր էին: Մենք ապացուցում էինք Լևոն Տեր-Պետրոսյանին և Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, որ նրանք ևս հակամարտության կողմ են, սակայն նրանք ամեն կերպ հերքում էին դա՝ ասես Հայաստանն ինչ-որ կերպ օգնում էր, սակայն ոչ ավելին՝ կարծես չէր մասնակցում հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ես վստահ էի, որ Հայաստանը չի ստորագրի»:
Հեյդար Ալիևն այնպիսի համառությամբ էր խնդրում ինձ այդ մասին, որ ես, ի վերջո, Բաքվից զանգահարեցի Երևան՝ Դավիթ Շահնազարյանին, որը վարում էր ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող գործերը, և Շահեն Կարամանուկյանին, որը Լևոն Տեր-Պետրոսյանի օգնականն էր: Այնուհետև սպասում էինք Երևանի պատասխանին: Շուրջ մեկուկես ժամ անց հնչեց Երևանից զանգը և Դավիթ Շահնազարյանը հայտնեց ինձ, որ Հայաստանը նույնպես համաձայն է ստորագրել»:
Նա ընդգծում է, որ իր համար դա անսպասելի էր․ «Հեյդար Ալիևը ճիշտ էր, որ պնդել էր ստորագրումը: և այդ ժամանակ ես ստիպված էի տպված պաշտոնների մոտ ձեռագրով ավելացնել «Հայաստանի պաշտպանության նախարար» պաշտոնը: Այնուհետև, երբ արդեն ամեն ինչ ավատրված էր Բաքվում, ես մեկնեցի Մոսկվա: Զանգահարեցի Երևան և Ստեփանակերտ, որ նրանք ֆաքսի միջոցով ինձ ուղարկեին արդեն ստորագրված փաստաթուղթը»,- ավելացրել է նա:
Վլադիմիր Կազիմիրովը պատմել է, որ անսպասելիորեն Երևանից ուղարկվել էին Սերժ Սարգսյանի կողմից արված ուղղումները: Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստից հեռացվել էր երկու արտահայտություն, որոնցից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Որպես բարի կամքի դրսևորում՝ մենք ցանկանում էին նշել Մինսկի խմբի մասնակցությունն այդ հրադադարին: Սակայն Սերժ Սարգսյանն առաջարկել էր հեռացնել այդ արտահայտությունը: Այդ ընթացքում անսպասելիորեն ադրբեջանցիները արագորեն համաձայնեցին, և այդ կերպ տեքստը ստորագրվեց՝ Սարգսյանի առաջարկած փոփոխությունները հաշվի առնելով: և մայիսի 10-ին Երևանից Սերժ Սարգսյանը ֆաքսով ուղարկեց ինձ տեքստը, իսկ մայիսի 11-ին Սամվել Բաբայանն ուղարկեց իր ստորագրածը Ստեփանակերտից: Մեկ այլ թուղթ, որը ստորագրվել էր Մամեդովի կողմից, ես բերել էի ինձ հետ Բաքվից: Բոլոր թղթերը դրվել էին միասին, քանի որ դրանց բովանդակությունը ամբողջովին նույնական էր: Իսկ ցանկացած համաձայնագրի էությունը պարտավորություններն են: Պարտավորությունները միանման էին: Այդպիսով, չնայած երեք տարբեր թղթերի վրա, բայց և կնքվել էր հակամարտության երեք կողմերի միջև համաձայնագիրը»,- ընդգծեց քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով՝ բանակցությունների ձևաչափը կարող է լիարժեք համարվել Լեռնային Ղարաբաղի մասնակցության դեպքում:
«Ես չեմ նշի իմ կարծիքը ներկայիս միջնորդների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումների վերաբերյալ, սակայն կարծում եմ, որ բանակցությունների ձևաչափը լիարժեք կհամարվեր Լեռնային Ղարաբաղի մասնակցության դեպքում: Ինչո՞ւ: Որովհետև հակամարտության էությունը հենց Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելն է, և դա առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության որոշելն արդեն 21-րդ դար չէ, այլ մոտավորապես 19-րդ դար է: Հետևաբար անհրաժեշտ է, իհարկե, հենվել ԵԱՀԿ-ի փաստաթղթերի վրա»,- ասաց Վլադիմիր Կազիմիրովը:
Ըստ նրա՝ 1994 թվականին Բուդապեշտում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ժամանակ խոսքը միանշանակ վերաբերում էր հակամարտող բոլոր կողմերին:
«Հիշատակվել են ոչ թե երկու կողմերը, այլ նշվել է հենց «բոլորը» բառը, և հատուկ չեն շեշտադրվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը: Դրա հիման վրա այդ ժամանակ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լասլո Կովաչը՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը, 95-ի մարտին հրավիրված ԵԱՀԿ-ի ղեկավար խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ այդ հակամարտության շրջանակում նա հաստատել է ԵԱՀԿ-ի որոշումը, որ այդ հակամարտության մեջ մասնակցում են երկու պետությունները՝ նկատի ունենալով ԵԱՀԿ անդամ երկու պետությունները, ինչպես նաև՝ երրորդ կողմը (չակերտների մեջ)՝ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում՝ մասնակցում են այդ հակամարտության կարգավորման բանակցային բոլոր գործընթացներում»,- նշեց ռուս դիվանագետը:
Քաղաքական գործչի խոսքով՝ այնուհետև ստացվեց այնպես, որ մմիջնորդական ձևաչափը․ «Մինսկի խումբն իր ծրագրերը և փաստաթղթերը չուներ: Նրանք ստիպված էին վերցնել մեր փաստաթղթերը, և այնուհետև միջնորդությունը ստաննձնեց Մինսկի խումբը: Ռուսաստանը դիտվում էր որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր բանակցային գործընթացում»:
Նա հիշեցրեց, որ մինչև 1997-ի ապրիլը բանակցություններն ընթանում էին հակամարտության երեք կողմերի միջև․ «Որևէ երկկողմ ձևաչափ հաստատելու մասին ԵԱՀԿ-ի բարձրագույն մարմինների այլ որոշումներ պարզապես չկան և չեն եղել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։