Եվրոպան անհանգստացած է էսկալացիայի հնարավորությամբ
ԱՄՆ-ի ու Իրանի միջև կոնֆլիկտի սրումը միջազգային մակարդակում առաջացրել է մտահոգություններ Մերձավոր Արևելքում իրավիճակի հնարավոր էսկալացիայի հետ կապված, տեղեկացնում է News.am-ը:
Այսպես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մասը մայիսի 12-ին Bild am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Գերմանիան իր եվրոպական գործընկերների հետ միասին պետք է ձեռնարկի միջոցներ զինված բախումները կանխելու համար, հաղորդում է DW-ը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, պատերազմի մասին խոսելիս, մատնանշել է Վաշինգտոնի պատասխանատվությունը, որը մայիսի 10-ին հաստատել էր դեպի այդ տարածաշրջան «Առլինգտոն» դեսանտային ուղղաթիռի և Patriot հրթիռային համալիրի ուղարկման որոշումը: Դրանից մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներն ուղարկել էին դեպի Մերձավոր Արևելք ավիակիր «Աբրահամ Լինքոլնի» գլխավորությամբ ավիակիր հարվածային խումբն ու ռմբակոծիչների տակտիկական խումբը:
Մերձարևելյան տարածաշրջանում ընդլայնելով ռազմական ներկայությունը՝ ամերիկյան վարչակազմն, իր պնդմամբ, արձագանքում է «Իրանի բարձր պատրաստվածությանը ԱՄՆ-ի զինված ուժերի վրա հարձակվելու համար»: Ընդ որում՝ մանրամասն ոչինչ չի ներկայացվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ իր երկիրը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր զորքերն ու սեփական շահերը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր հերթին հայտարարել է, որ երկիրը հայտնվել է աննախադեպ տնտեսա-քաղաքական ճնշման ներքո:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.