Նիստի վերաբերյալ ծանուցում չենք ստացել
Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ և մասնակցելու են նիստին թե ոչ։
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իրենք ծանուցում չեն ստացել և չեն մասնակցելու նիստին. «Ըստ ՍԴ որոշման՝ դա առանձին հրավիրվող դատական նիստ է, և մեր ներկայությունը՝ որպես կողմ, պարտադիր չէ. եթե անձը գտնվում է կալանավորման մեջ, գործը դատարան ուղարկելուց հետո առանձին նիստով քննարկվում է այդ անձի կալանավորման մեջ լինելու հարցը, իհարկե, մյուս անձանց խափանման միջոցներին դատարանը ևս անդրադառնում է, բայց դա քննարկում է միանձնյա, ոչ թե նրանց մասնակցությամբ»,-ասաց Ալեքսանյանը։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծում է, որ իրենց ներկայությունը՝ որպես կողմ, պարտադիր է. «Թեև մենք ծանուցում չենք ստացել, բայց ես կարծում եմ, որ մեր ներկայությունը պարտադիր է, դեռ կորոշենք՝ մասնակցելու ենք այսօրվա նիստին թե ոչ»,-ասաց նա։
Իսկ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով էլ՝ իրենք լրատվամիջոցներին են իմացել նիստի մասին. «Կարծում եմ՝ եթե դատարանը անհրաժեշտ գտնի և ծանուցի, գուցե մասնակցենք, բայց այս պահին ոչ ծանուցում ունենք, ոչ էլ «Դատալեքս»-ում է նշված, որ նիստ կա»,-հայտնեց Կարեն Մեժլումյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 15:06
«Армения потеряла свою честь. Армения теряет свою государственность. Армения потеряла свои территории. В таком состоянии сегодня находится древнее армянское государство. И довел ее до этого Никол Пашинян», — считает израильский эксперт, в прошлом руководитель службы «Натив» Яков Кедми.
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы: