Մոգերինի․ ԵՄ-ում լուրջ տարաձայնություններ կան տարածաշրջանում Իրանի դերակատարության շուրջ
Եվրամիության պետությունները միասնական են Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի աջակցության հարցում, սակայն նրանք «լուրջ տարաձայնություններ» ունեն տարածաշրջանում Իրանի դեր ակատարության շուրջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել Է ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին: Նա նաև հավաստել Է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները մայիսի 13-ին առանձին նիստ կանցկացնեն Իրանի շուրջ:
«ԵՄ-ի խորհրդի շրջանակում ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները, ներառյալ Իրանի խնդրով ՄԱԿ-ի միջնորդների եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա), կքննարկեն, թե ինչպես ավելի լավ ապահովել ԳՀՀԾ-ի կատարմանն աջակցության շարունակումը: Թեև մենք լուրջ տարաձայնություններ ունենք Իրանի տարածաշրջանային դերի շուրջ, մենք հավատում ենք, որ Թեհրանի հետ երկխոսությունը դրանք լուծելու և ոչ դյուրին տարածաշրջանում լարվածության սաստկացումից խուսափելու միակ եղանակն Է»,-հայտարարել Է Մոգերինին: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ մայիսի 13-ին՝ օրվա առաջին կեսին, մի քանի ժամով Բրյուսել կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, որը մտադիր Է ԵՄ-ի երկրների հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-11 06:28
В районе Нордуз завершились военные учения Ирана и Армении, они проводились два дня.
-
2025-04-11 06:24
В Баку прошло очередное заседание "суда" по так называемому делу карабахского военно-политического руководства. По информации азербайджанских СМИ, в ходе слушаний были допрошены несколько армянских пленных.
-
2025-04-11 06:20
Встреча делегаций России и США в Стамбуле касалась исключительно вопросов работы дипломатических представительств, заявили в Госдепартаменте США.
-
2025-04-11 06:19
Китай и Европейский союз обсудили в ходе видеоконференции возможности укрепления торгово-экономического сотрудничества в ответ на введенные США пошлины. Как передает Арменпресс со ссылкой на Reuters, об этом сообщило министерство коммерции Китая.