Ինքնաբացարկի երեք հիմք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին, տեղեկացնում է News.am-ը։
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն ըստ պաշտպան Ալումյանի՝ այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով հանդիսանում է որպես կողմ, սակայն նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Ըստ Ալումյանի՝ այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։
Երկրորդ հիմքն, ըստ Ալումյանի այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնի։
«Մեր հարցին ի պատասխան դատավորը չժխտեց, որ, ըստ էության, ծանոթ չէ քրեական գործի ողջ նյութերին։ Հայտնի չէ նաև, թե դատավորը քրեական գործի ո՞ր նյութերն է հաշվի առնելու՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցը լուծելիս»,–ասաց Ալումյանը՝ հայտարարելով, որ իրենք այս պայմաններում որևէ հնարավորություն չունեն Քոչարանի պաշտպանությունն արդյունավետ կորպով իրականացնելու։
«Մեզ զրկում եք Քոչարյանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորությունից»,–հայտարարեց Ալումյանը։
Երրորդ հիմքն ըստ նրա՝ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ ԲԴԽ–ում առկա կարգապահական վարույթն է։
Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը նախկինում հրաժարվել էր քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ պատճառաբանելով, որ այդ օրը նա հերթապահ չի եղել։ Այս հիմքով ԲԴԽ–ում նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։
Ալումյանի խոսքով, ԲԴԽ–ում նման վարույթի առկայությունը կարող է որպես լծակ օգտագորվել Դավիթ Գրիգորյանի դեմ՝ նրա անկախությունն այս գործով սահմանափակելու համար։
«Այս հանգամանքը կարող է կաշկանդել ձեզ»,– նկատեց փաստաբանը։ Պաշտպանի կարծիքով Դավիթ Գրիգորյանն այս գործով անկողմնակալ և անկախ դատարան չէ և միջնորդեց դատավորին՝ ինքնաբացարկ հայտնել։ Նշենք, որ մինչ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնում դատավորին, ԲԴԽ–ն հաղորդագրություն տարածեց Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի կապակցությամբ։
ԲԴԽ–ն այսօր որոշել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել և դատավոր Դավիթ Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:
Նախագահող դատավորը կողմերին տեղեկացրեց ԲԴԽ–ի որոշման մասին, ինչից հետո գլխավոր դատախազը երևակայական համարեց պաշտպանական կողմի՝ ԲԴԽ–ում առկա վարույթի հիմքով ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Արթուր Դավթյանը և գործով մյուս մեղադրողներն առարկեցին պաշտպանական կողմի միջնորդության դեմ։
Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Որոշումը կհրապարակվի մայսիսի 14–ին ժամը 12:30–ին։
Նշենք, որ «ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում են այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-27 10:10
Животный продукт с высоким содержанием холестерина, который едят миллиарды людей по всему миру, не так вреден для здоровья, как его часто представляют. Он может быть даже полезен.
-
2024-11-27 09:18
Комитет «Ай Дата» Америки во время проведения конференции ООН по климату COP29 сделал все возможное, чтобы тема возвращения армянских пленных привлекла внимание всего мира. Об этом в беседе с Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2024-11-27 04:54
Военно-политический кабинет Израиля утвердил соглашение о прекращении огня с Ливаном. Об этом сообщает РИА Новости со ссылкой на 12-й канал израильского телевидения.
-
2024-11-27 04:50
Официальный представитель Министерства обороны США Патрик Райдер подтвердил разрешение, выданное американскими властями Украине на использование дальнобойных ракет ATACMS для ударов вглубь российской территории. Его слова приводит РИА Новости.