Արթուր Մեսչյանը հույս ունի կառուցապատողների վրա
Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը հնարավոր չէ կառուցել բյուջետային միջոցներով. Բանակցում են կառուցապատողների հետ։
Հաջորդ տարվա սկզբից կսկսեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները»,– ասաց նա:
Մեսչյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման աշխատանքները։
«Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնել, կառուցապատողների հետ ենք բանակցում: Հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, ոչ թե ճարտարապետությամբ: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո: Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ մանրամասն կխոսենք»,– ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու ծրագիրը մտել է գործնական փուլ։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանից գնացքը «Աջափնյակ» կհասնի 525 մ երկարության թունելով:
Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.