Լևոն Քոչարյան․ «Մարտի 1-ի զոհերի վշտի վրա քաղաքական դիվիդենտներ են շարունակում շահել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմ հասկանում՝ ինչի՞ համար են եկել, ի՞նչ պաստառներ են պահել, իհարկե, հարցեր են առաջացնում, բայց իրենց իրավունքն է, թող անեն։ Այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հարցին, թե ինչպես է գնահատում իշխանության կողմնակիցների ցույցին դատարանի բակում։
Դիտարկմանը, թե նրանց խոսքով՝ Քոչարյանի աջակիցները գումարի դիմաց են բողոքի ցույց անում, Լևոն Քոչարյանը արձագանքեց. «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին, ինձ թվում է՝ իրենց մոտ նույն սկզբունքն է գործում»։
Հարցին՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն է եղել և ցանկանում է հանդիպել իր հետ, ինքը պատրա՞ստ է հանդիպել, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ հանդիպել, իհարկե պատրաստ եմ, բայց եկեք այս ամենից շոու չսարքենք, էդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ–որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են քաղել ու հիմա էլ նույնն են շարունակում անել»։
«Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հարցին՝ ո՞վ է շահարկում, նա ասաց. «Ձեր թերթի նախկին խմբագիրը»,–ակնարկելով Նիկոլ Փաշինյանին։
Ռոբերտ Քոչարյանի որդին ուրախ է, որ դատավարությունը բաց է, պնդում է հանրությունը կարող է տեսնել, թե ինչ միակողմանի քննություն է տարվել. «Մի տարի է անցել, ինչ–որ մեղադրանք տեսել եք սպանությունների հետ կապված, երեկ էլ լսել եք, թե ինչպես է քննությունը տարվել, երբ ՍԴ միայն երկու դատավորի ցուցմունք են վերցնում, նրանք չեն հաստատում, մնացածից նույնիսկ ցուցմունք չեն վերցնում, բայց մեղադրանքի մեջ թողում, 13 հոգուց միայն մեկն է իրենց ուզածն ասում, մնացածը հակառակն է ասում, միայն մեկի ցուցմունքն են դատարան բերում, այսինքն՝ էլ ի՞նչ է պետք, ես շատ ուրախ եմ, որ այս ամենը մենք կարողանում ենք բաց դատավարությամբ լսել։ Թող բոլորը տեսնեն ու առաջին հերթին զոհերի հարազատները պետք է հասկանան, թե ինչի պետք է երկրի նախագահը ուզենա մարդ սպանի, դա նոնսենս է»։
Լևոն Քոչարյանը չի կարծում, թե Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությունը միջամտություն է ՀՀ ներքին գործերին. «Իհարկե, միջամտություն չէ, իսկ նրանք, որոնք փորձում են որակել որպես այլ պետության կողմից միջամտություն, կեղտոտ խաղեր են խաղում։ Իսկ ինչի՞ պետք է չանեն, իրենց մարտռական ընկերն է՝ պետք է ձեռքները ծալած նստե՞ն»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։ Նախորդ՝ մայսիսի 14–ի դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նշենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.