Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ Է հայտարարել Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես եկա այն եզրակացության, որ, հաշվի առնելով տնտեսական զարգացման նրա (Թուրքիայի) մակարդակը, նպատակահամար կլինի 2019 թվականի մայիսի 17-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի նշումը որպես զարգացող երկիր – շահառու»,- ասված Է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: Դրան համապատասխան Վաշինգտոնը դադարեցնում Է առևտրի հատուկ արտոնյալ ռեժիմն Անկարայի հետ:
Հաղորդագրության մեջ նշված Է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին և Թուրքիայի իշխանություններին ծանուցել Է վաղօրոք՝ մարտի 4-ին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ վերանայում են Թուրքիայի մասնակցությունը ներմուծման համար արտոնությունների ծրագրին, քանի որ անհանգստացած են Անկարայի կողմից դրանից օգտվելու չափանիշների պահպանումից: Բացի այդ, նշվել Է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման 1,78 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ մաքսեր Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 12:47
Самвел Шахраманян намеревался баллотироваться на пост президента Арцаха для сохранения хотя бы формального статуса и «чтобы страница Арцаха не была закрыта», сообщает газета «Грапарак» со ссылкой на свои источники.
-
2025-06-04 12:45
Производители алкогольных напитков Армении выступили с открытым письмом, текст которого гласит:
-
2025-06-04 12:43
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху поблагодарил Азербайджан за содействие диалогу с Турцией.
-
2025-06-04 12:41
Верховный лидер Ирана аятолла Али Хаменеи в ответ на требования США заявил, что иранский народ сам будет решать, обогащать уран или нет.