Քոչարյանի փաստաբան. Գլխավոր դատախազը սպառնում է դատավարությանը
«Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն ու սովետական մոտեցում, որ բոլորին պետք է ձերբակալել ու կալանքի տակ պահել, որովհետև բոլոր մարդիկ հանցագործ են կամ պոտենցիալ հանցագործ են»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաներից Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ դատավարության անացած չորս օրերի ընթացքում դատախազությունը պնդում է՝ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։
Փաստաբանն ասաց՝ հույս ուներ, որ անցած տարի նման մոտեցումը կփոխվի, բայց չեղավ, հույսը դեռ կա, որ վաղը Հայաստանում կլինի ավելի լավ քրեապատժողական համակարգ, որ մարդու կալանքը չլինի ինքնանպատակ։
Փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը պնդում են, որ երեկ գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթում հնչած հայտարարությունները նման էին դատարանին ուղղված սպառնալիքին ու լրացուցիչ լարվածության մեջ են դնում դատավորին, և ամենևին էլ իրավական բնույթի չէին։
«Կոչեր հնչեցին՝ չհետևել պաշտպանների առաջարկություններին, ընդ որում խեղաթյուրվեցին պաշտպան Ալումյանի խոսքերը»,-նշեց Խուդոյանը։
Օրբելյանը, թվարկելով կոնցեպտուալ խնդիրները, նկատեց, որ դատախազությունը դեռևս չի ստանում իրավական պետության ընկալումը։
«Դատախազներից մեկն իր առարկությունների մեջ մի հինգ անգամ ասեց, պաշտպանները ձևական... ձևական... ձևական... պահանջներով, մոտեցումներով են հանդես գալիս։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Քրեական դատավարության օրենսգիրքը առաջին տառից մինչև վերջ ձևականություն է։ Քանի որ մենք չենք իմանում, ով է մեղավոր, ով է անմեղ, և կա անմեղության կանխավարկած, այդ օրենսգիրքը նախատեսում է այն ընթացակարգը, մոտեցումները, որոնց շրջանակում պետք է անձի մեղավորությունը հաստատվի, հակառակ դեպքում դատավարություն չենք ունենա։ Հետևաբար, նման արտահայտությունները, թե ձևի հետևից են ընկել, ձևական բաներ են անում, չեն համապատասխանում իրավական պետության կոնցեպտին»,-մանրամասնեց փաստաբանը։
Նա ընգծեց, իրավական պետությունը ենթադրում է ընթացակարգ, իսկ ընթացակարգերի բարձրաձայնումը ձևական լինել չի կարող։
«Երբ մենք ասում ենք, որ անձին չի պարզաբանվել մեղադրանքի էությունը, սա ոչ թե մի բան ենք գտել, դրա շուրջ խոսում ենք, այլ պարոն Ալումյանը մանրամասն նկարագրեց, թե այդ չպարզաբանելն ինչպես է ազդում անձի՝ պաշտպանվելու իրավունքի իրացման վրա։ Եթե չգիտես՝ քեզ ինչում են մեղադրում, ապա դժվար է պաշտպանվել։ Ավելին ասեմ, մի շարք արգումենտների, օրինակ, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, այդպես էլ որևէ անդրադարձ չկատարեց մեղադրական կողմը, որովհետև ենթադրում եմ, պատասխան չունեին»,-ասաց նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 17:16
По данным Новости Армении – NEWS.am, вечером 2 июня, после заседания Высшего духовного совета, будет обнародовано заявление относительно последних высказываний премьер-министра Армении Никола Пашиняна.
-
2025-06-02 17:13
Если выяснится, что Гарегин II нарушил обет безбрачия и у него есть ребенок, то он не может быть Католикосом всех армян. Такое мнение высказал премьер-министр Армении Никол Пашинян, опубликовав в соцсети запись в продолжение серии постов о "моральном облике" армянского духовенства.
-
2025-06-02 17:10
Последний доклад Международного агентства по атомной энергии (МАГАТЭ), касающийся иранской ядерной программы, является беспристрастным и основывается на информации от инспекторов, работающих на местах. Об этом заявил генеральный директор МАГАТЭ Рафаэль Гросси в ходе совместной пресс-конференции в Каире с главой МИД Египта Бадром Абдель Аты.
-
2025-06-02 17:04
Премьер-министр Армении Никол Пашинян в последний раз был в центральном здании Ереванского государственного университета семь лет назад, когда они (будучи в оппозиции – ред.) выламывали двери вуза. Об этом в беседе с журналистами 2 июня заявил бывший председатель студенческого совета вуза Хачик Абаджян.