ՀՀ ոստիկանություն. Անձամբ Վիտալի Բալասանյանի հետ խնդիրներ չկան և չեն եղել
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու փաստը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես միջադեպը լրագրողներին մեկնաբանել է Բալասանյանը, նա օրինական չի համարում ոստիկանության գործողություններն ու փորձում է տեղի ունեցածը չկապել որևէ անձի կամ քաղաքական գործընթացի հետ։ «...Ինձ ասել են, որ կա տեղեկատվություն ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամ նյութերի մասին։ Ես պատրաստ եմ սպասել դատարանի համապատասխան փաստաթղթերի սակայն խոստանում եմ, որ միջադեպն անպատասխան չի մնա», – նշել է Բալասանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.