Քաղաքացիները սկսեցին արգելափակել դատարանների մուտքերը և ելքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանի կոչին հետևող քաղաքացիները վաղ առավոտից հավաքվել են Երևանի տարբեր դատարանների մուտքերի մոտ։ Չնայած անձրևային եղանակին, մարդիկ, ովքեր հավատում են վարչապետին, շարունակում են կանգնած մնալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մոտ, որտեղ մայիսի 18–ին փոխվեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, տասնյակ մարդիկ են հավաքվել։ Նրանց հետ է նաև լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։
Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ այս պահին որևէ պաշտոն չի զբաղեցնում և եկել է իր քաղաքացիական բողոքը իրականացնելու։
«Կարծում եմ, որ այս գործողությունները կարող էինք անմիջապես հետհեղափոխական շրջանում անեինք, բայց շանս տվեցինք, որ ուղղվեն, տեսանք` չեն ուղղվում։ Եկել ենք, մեր բողոքի ձայնը բարձրացնենք և սպասենք, որ մինչև 12–ին վարչապետը հայտարարությամբ հանդես գա։
Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը։ Այն մարդիկ, ովքեր ժամանակին մասնակցել են դատական իշխանության խեղմանը, այսօր դրա պաշտպանությամբ են զբաղվում, նորմալ է»,–ասաց Սանասարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։
Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.