Վարչապետ․ Հայաստանում գործող բոլոր դատավորներն պետք է ենթարկվեն վեթինգի
Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ գործընթացն, ըստ նրա, պետք է արտահայտվի հետևյալ կերպ.
«Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», - հայտարարեց վարչապետը։
Նա նշեց, որ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։
Փաշինյանի խոսքով՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող անաչառ կամ օբյեկտիվ դատավորներ լինել, պետք է հրաժարական տան.
«Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամսվա այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքները»։
Վարչապետն ասաց, որ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։
«Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների», - ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.