Последние новости

Դավիթ Բաբայան․ Ալիևի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձն աշխարհին» կրկնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը

Իլհամ Ալիևի «ջոջուղ-մարջանլիսյան ուղերձը» հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի հռետորաբանությունը, որը նա օգտագործում էր նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության համագումարներում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական հակահայկական հայտարարությունը։

«Անկախ ամեն ինչից, պետք է խոստովանել, որ Ալիևը ազնիվ է իր խոսքերում և գործողություններում։ Նա չի թաքցնում Արցախը ոչնչացնելու մտադրությունը։ Ճիշտ այնպես, ինչպես Հիտլերն էր հայտարարում այս կամ այն ժողովրդին ոչնչացնելու մասին։ Նվազագույն հնարավորության դեպքում Ադրբեջանը, նացիստական Գերմանիայի օրինակով, կստեղծի Արցախի տարածքում տասնյակ համակենտրոնացման ճամբարներ։ Ահա թե ինչի է ձգտում Ադրբեջանը, եթե հնարավորություն ստանա հարցը լուծել ուժով»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող մեղադրանքներին միջազգային հանրության հասցեին իբր երկակի չափորոշիչների մասին, Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը մինչև հիմա համարժեք գնահատական չի տվել Բավքում, Սումգաիթում, Կիրովաբադում հայերի կոտորածին։

«Դրա փոխարեն, Ադրբեջանում իրականացվում է մասշտաբային մարզական միջոցառում, որին հայերին թույլ չեն տալիս մասնակցել։ Գտնվեցին կարգին մարդիկ, ովքեր հրաժարվեցին գնալ Բաքու, բայց ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը լուռ է մնում Ադրբեջանի նացիստական հռետորաբանության հանդեպ։ Բայց չէ՞ որ երկրպագուների խտրականության և այն իրավիճակի լավագույն պատասխանը, երբ Հենրիխ Մխիթարյանն ստիպված էր հրաժարվել մրցաշարին մասնակցությունից, պետք է լիներ Բաքվի խաղը չեղարկելու որոշումը»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։