Последние новости

Դուրս է եկել և կրկին սպառնացել

Մայիսի 25-ին, Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն., և այժմ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ջ Ա-ն, ամենայն հավանականությամբ, Ջիվան Աբրահամյանն է՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից մեկը, որ Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ