Վենետիկի հանձնաժողովի համար, վեթինգը ծայրահեղ քայլ է
Անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները։ Խորհրդարանական ընդդիմությունը դեռ սպասում է դատարանները բարեփոխելու` իշխանության առաջարկած գործիքներին։
Անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումները չտվեցին այն հիմնական հարցի պատասխանը, թե ինչու է իշխանությունը դիմում այս ամենածայրահեղ միջոցին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Արդյո՞ք իրավիճակն այնպիսին է, որ մեր քաղաքական իշխանությունը` իր քաղաքական կամքով, իր գործիքակազմով չի կարող օրենսդրորեն անել այն փոփոխությունները, որոնք պիտի արվեն դատական համակարգում։ Իսկ որ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, դա միանշանակ է։ Ի դեպ, նույն Վենետիկի հանձնաժողովը, միջազգային կառույցները անցումային արդարադատությունը, վեթինգը համարում են ամենածայրահեղ գործիքը»,– ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ միջազգային կառույցները չեն ողջունում վեթինգի կիրառումը։
«Դա սովորաբար կիրառվում է տոտալիտար և ռազմական հանցագործություններ կատարված երկրներում` Ռուանդա, Թունիս և այլն»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Բաց այդ, Նաիրա Զոհրաբյանի համար անհայտ է, թե ովքեր կարող են լինել այն անաչառ էքսպերտները, որոնք պետք է վեթինգ իրականացնեն։
«Եթե պիտի պրոցեսը գնա քաղաքական վենդետաների ճանապարհով, ապա մենք երկիրը տանելու ենք փակուղի։ Ես ինքս մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգն աղտոտված է, մեր դատական համակարգում տարիներ շարունակ կայացվել են քաղաքական որոշումներ։ Անգամ հեղափոխական փոփոխության կարիք ունի այս համակարգը։ Բայց ինչպե՞ս։ Այդ «ինչպես»–ի պատասխանը մենք պետք է ստանայինք լսումների ժամանակ, չստացանք»,– ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը, սակայն, մի հարցում հաստատակամ է. ցանկացած գործընթաց, որ պետք է իրականացվի դատական համակարգում, պետք է լինի օրինական ու ՀՀ Սահմանադրությանը համապատասխան։
«Այո, մեր դատական համակարգը ճահիճ էր, և այդ ճահիճը պիտի քանդվեր,– ասաց նա,– բայց եթե դա լինելու է Աթենյան Ագորայի կամ Նովգորոդյան Վեչեի նման մի բան, որի ընթացքում ժողովուրդը պետք է հրապարակում դատավճիռներ հռչակի, շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 12:53
Палата депутатов Люксембурга приняла три резолюции, касающиеся нарушениий прав человека со стороны властей Азербайджана, неуважении демократических ценностей и ограничении гражданских свобод, а также об увольнении оппозиционных мэров и угрозе демократии в Турции.
-
2024-11-22 12:49
Visa на днях распространила релиз о том, что Visa Cashless Forum 2024 впервые пройдет в Ереване 22 ноября. При этом в релизе не были указаны час и место проведения форума.
-
2024-11-22 12:41
Основатель «Reddit» и «Initialized Capital» Алексис Оганян продемонстрировал древнюю армянскую монету.
-
2024-11-22 12:37
Главы МИД Армении и Ирана – Арарат Мирзоян и Аббас Аракчи – переговорили по телефону во второй раз за неделю.