Последние новости

Համանախագահները հանդիպումներ են անց կացնում Երևանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսքոնթիին եւ Էնդրյու Շոֆերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ համանախագահները Երեւանում են տարածաշրջանային այցի շրջանակում։ Նրանք կայցելեն նաեւ Ստեփանակերտ եւ Բաքու, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ