ԵՊՀ ռեկտորի ԺՊ․ Ես հեղափոխական չեմ և ոչ էլ հակահեղափոխական
Գեղամ Գևորգյանն ընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ):
Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ մամուլւի ծառայությունից, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց, որոնցից երկրորդը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը:
Իր ելույթում Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս պահին անտրամաբանական է խոսել ծրագրային դրույթների մասին այն պարագայում, երբ երեք ամսվա ընթացքում լինելու են քննաշրջան և արձակուրդ, ապա համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ. «Թե ինչպիսի վարչական աշխատող եմ եղել ես, համալսարանականները գիտեն, ովքեր էլ չգիտեն, այս ընթացքում կարող էին հետաքրքրվել: Այս նույն ամբիոնից ես դեռ երկու տարի առաջ խոսել եմ համալսարանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն անհետևանք մնաց»:
ԵՊՀ ռեկտորի ԺՊ–ի մյուս թեկնածուն` Վահե Հովհաննիսյանը, ասաց, որ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք՝ առողջ մթնոլորտ ձևավորելու համար: «Բացի դրանից՝ կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է բավարար պայմաններ ապահովի՝ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կազմակերպելու համար»,–ասաց նա:
Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.