Ավտոմայրուղու հատվածը բացել են, բայց մի պայմանով
«Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները բացել են Աշտարակ–Թալին ավտոճանապարհը, բայց մի պայմանով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերություններից մեկի աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը։
Այսօր առավոտից ընկերությունների մի քանի տասնյակ աշխատակիցներ փակել էին նշված ճանապարհահատվածը` պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։
Աշխատավարձային պարտքը Corsan Corviam Construccion S.A. ընկերությանն է, որը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման առաջին և երկրորդ տրանշերի իրականացման կապալառուն է։ Խոսքը 19 ընկերությունների 800 աշխատակիցների մասին է։ Պարտքը կազմում է 2.2 մլրդ դրամ։
«Մենք բացեցինք ճանապարհը, այն բանից հետո, երբ պայմանավորվեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Վաղը` ժամը 10:00–ին մեզ պետք է ընդունի Վարագ Սիսեռյանը (ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար – խմբ.)», – ասաց Հովհաննիսյանը։
Ցուցարարները միայն մեկ պահանջ ունեն` ստանալ ամբողջ գումարը, քանի որ իրենք արդեն հոգնել են սպասելուց։
Նախօրեին, խոսելով այս խնդրից, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհահատվածի շինարարության ենթակապալառուներին աշխատավարձերի չվճարման պատասխանատուն իսպանական կապալառուն է, և տրանսպորտի նախարարությունը ենթակապալառուների նկատմամբ պարտավորություններ չունի։
Դեկտեմբերից ճանապարհի շինարարությունը դադարեցվել է։
Հիշեցնենք, որ ընկերությունների աշխատակիցներն առաջին անգամ փակել էին Երևան–Թալին ճանապարհը 2018 թվականի դեկտեմբերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.