Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշում կայացրեց բավարարել իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։
Մեղադրանքի կողմը միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացված որոշման հետ:
Վ. Ռշտունին հրապարակեց որոշումը, նաև նշեց. «Ինչպես նիստի ընթացքում կարծիք հայտնեցի, որ չեմ կիսում դատավարության մասնակիցների մտահոգությունները, և քանի որ վարույթ էի ընդունել, գտնում էի, որ կարող էի օբյեկտիվ ակտ կայացնել նշված նյութերով, սակայն հաշվի առնելով, որ դատավարության մի կողմը չունի վստահություն իմ նկատմամբ, որ կայացված դատական ակտը կարող լինել օբյեկտիվ, և եթե պրոֆեսիոնալ իրավաբանները չունեն այդ վստահությունը, ենթադրվում է, որ հասարակության անդամները նույնպես կարող է չունենա վստահություն»։
Նա ասաց, որ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ տվյալ գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտնել է ինքնաբացարկ, և իր կողմից շարունակել քննել տվյալ բողոքը, կստացվեր, որ մեծ մղումներ ունի այս բողոքն ամեն դեպքում քննելու։
«Իհարկե, մոտեցումն այլ կլիներ, եթե դատավարության մասնակիցներն վստահեին և իրենք նույնպես համարեին, որ դատարանը կարող է տվյալ գործով անկողմնակալ որոշում կայացնել»,- ասաց դատավոր Ռշտունին։
Ինքնաբացարկի որոշում կայացնելու որպպես երրորդ փաստարկ, Վ. Ռշտունին նշեց այն, որ իրենց հետ կապված հանգամանքներ պետք է պարզվեն համապատասխան իրավասու մարմիններում՝ արդյոք մասնակցություն ունեցել են Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացված դատական ակտը գրելու գործընթացին՝ կամ տվյալ հանգամանքը պետք է հաստատվի, կամ հերքվի։
«Այս բոլորի համակցության մեջ դատարանն ընդունեց ինքնաբացարկի որոշում»,- ասաց Վազգեն Ռշտունին, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.